Array ( [mr_id] => 77649 [mr_node] => 71248 [mr_media] => 72610 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 72610 [media_album] => 1 [media_path] => media/2018/12/72610.jpg [media_name] => 1526192339_1169624.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2018-12-06 21:47:28 )
Facebook Instagram Youtube
Զոհրաբ Մնացականյանը խոսել է ղարաբաղյան կարգավորման մասին
ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը Միլանում մասնակցել է ԵԱՀԿ նախարարների խորհրդին ու ելույթ է ունեցել:

Միլանում ԱԳ նախարարի պաշտոնակատարը նախ հանդիպեց ՀԱՊԿ անդամ երկրների գործընկերներին: Զոհրաբ Մնացականյանը ընդգծեց կառույցի արդյունավետության բարձրացման կարևորությունը, դաշնակցային համերաշխության վրա հիմնված գործակցության զարգացումը:

Այնուհետև կայացավ ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստը, որի ժամանակ Զոհրաբ Մնացականյանն անդրադարձավ Արցախի իրավունքներին, Դուշանբեում Փաշինյան-Ալիև համաձայնություններին՝ հիշեցնելով նաև դրանից առաջ ձեռք բերված պայմանավորվածությունները:

Նախարարի պաշտոնակատարը շեշտել է, որ խաղաղ կարգավորման այլընտրանք չկա, իսկ զենք ճոճողները դատապարտված են ձախողման: Զոհրաբ Մնացականյանը կշտամբել է Ադրբեջանին զենք վաճառող երկրներին:

Նախարարի պաշտոնակատարն ընդգծել է, որ ԵԱՀԿ անդամ բոլոր երկրները պետք է աջակցեն ռիսկերի նվազեցմանն ուղվված բոլոր քայլերին: