Array ( [mr_id] => 77650 [mr_node] => 71249 [mr_media] => 72611 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 72611 [media_album] => 1 [media_path] => media/2018/12/72611.jpg [media_name] => SAYTINKARNER-2-16.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2018-12-06 21:47:41 )
Facebook Instagram Youtube
Մնացականյան-Մամեդյարով հանդիպում. Ստեփանակերտն արձագանքում է զգուշավոր լավատեսությամբ
Նախօրեին երեկոյան Միլանում Զոհրաբ Մնացականյանը հանդիպել էր Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ:

Միլանում Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը եւ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հանդիպեցին երրորդ անգամ: Ստեփանակերտի ներկայացուցիչը համոզված է՝ կողմերը շատ հարցերում ունեն հակառակ տեսակետներ, բայց կան մոտեցումներ, որոնք կարող են ընդունելի լինել բոլորի համար, եթե նպատակը հակամարտության կարգավորումն է:

Ըստ Հայաստանի արտգործնախարարության, հանդիպումը միտված էր  հանգամանալից ծանոթանալու խաղաղության գործընթացի վերաբերյալ միմյանց դիրքորոշումներին ու մոտեցումներին: Արձագանքել է նաեւ Ադրբեջանի արտգործնախարարը` բանակցությունները որակելով կարեւոր եւ օգտակար: Ստեփանակերտում  գնահատականները զգուշավոր-լավատեսական են: Ըստ Դավիթ Բաբայանի,  բանակցային գործընթացը շարունակվում է, բայց թերի ձեւաչափով:

Հայաստանի և Ադրբեջանի նախարարները պայմանավորվել են առաջիկայում ևս հանդիպել՝ պահպանելով ձեւավորված դինամիկան: Մնացականյան-Մամեդյարով չորրորդ հանդիպումը կկայանա արդեն հաջորդ տարի: