Array ( [mr_id] => 77651 [mr_node] => 71250 [mr_media] => 72612 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 72612 [media_album] => 1 [media_path] => media/2018/12/72612.jpg [media_name] => Baku.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2018-12-06 21:47:55 )
Facebook Instagram Youtube
Ադրբեջանում փորձում են հասնել իրենց դիվերսանտների ազատ արձակմանը
Գերիներին մարդասպան ներկայացնելու նպատակը, ըստ փորձագետների այն է, որ Ադրբեջանում նոր Սաֆարովի կարիք են զգում ու հիմա որոշել են ամեն ինչ անել Արցախում դատապարտված իրենց դիվերսանտներին ազատելու հերոսացնելու համար:

Տավուշի Բերդավան գյուղի բնակիչ Կարեն Ղազարյանն Ադրբեջանում է արդեն կես տարի: Հաշվի առնելով այս ընթացքում ադրբեջանական կողմի շահարկումներն ու պահանջները` փորձագետը համոզված է` սահմանը պատահմամբ չի հատել, դրա համար Ադրբեջանը հատուկ ջանքեր է գործադրել:

Այս ամենը` մեկ նպատակով: Հետ ստանալ հայ սպանած հանցագործներին: Դիլգերով, Ասկերով զույգը ներխուժել է Արցախի տարածք և սպանել երկու մարդու: Դատապարտվել են և հիմա պատիժ են կրում Շուշիի բանտում:

Երկրի նախագահը չի կատարում նախընտրական խոստումը` զոհվածների ընտանիքներին չեն վճարում փոխհատուցումները` յուրաքանչյուրին մոտ 3 միլիոն դրամը: Սկսվել է բողոքի ալիք, որին միանում են նաև սոցիալական այլ շերտեր: Նախագահին պետք է նոր հերոս, իսկ Ադրբեջանում հերոսացնում են նրան, ով հստակ գործողություններով է ցույց տալիս հայերի դեմ ատելությունը:

Միջազգային կոնվենցիաներով Ադրբեջանը պարտավոր է ապահովել պատժի շարունակությունը: Ռամիլ Սաֆարովի արտահանձնումից հետո ուներ նույն պարտավորությունները, բայց աշխարհը տեսավ, թե փոխարենն ինչ որոշումներ կայացվեցին:

Ադրբեջանի քսենոֆոբ հակումները զսպելու, այդ ֆոնին կատարված հանցագործությունները պատժելու և նորերը կանխարգելելու գործիքներն իրավագետը ներկայացնում է մենագրությամբ: Հիմա հայերին ատելու քարոզն ակտիվ փուլում է և Դիլգերով, Ասկերովին փորձում են տեղավորել հենց այս գաղափարների մեջ:

Թշնամանքն ու սպանություններն Ադրբեջանի քաղաքական օրակարգի հիմքում են և սա տարածաշրջանի անվտանգությանը սպառնացող երկարաժամկետ վտանգ է: