Array ( [mr_id] => 77653 [mr_node] => 71252 [mr_media] => 72614 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 72614 [media_album] => 1 [media_path] => media/2018/12/72614.jpg [media_name] => soccer1.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2018-12-06 21:48:33 )
Facebook Instagram Youtube
«Մանչեսթեր Յունայթեդն» ու «Արսենալը» երկուական գնդակ են փոխանակել
Ֆուտբոլի Անգլիայի Պրեմիեր լիգայի 15-րդ տուրի կենտրոնական իրադարձությունը տեղի է ունեցել Մանչեսթերում, որտեղ միմյանց հետ են մրցել Հենրիկ Մխիթարյանի ներկա ու նախկին թիմերը:

Օլդ Թրաֆորդում Մանչեսթեր Յունայթեդն ու Արսենալը երկու հավասարազոր խաղակեսեր անցկացրին: Շկոդրան Մուստաֆիի գոլի շնորհվի Արսենալը բացեց հաշիվը, սակայն հաշվի մեջ լոնդոնյան ակումբի առավելությունը պահպանվեց ընդամենը 4 րոպե: 30-րդ րոպեին Անտոնի Մարսիալը վերականգնեց հավասարությունը:

Ընդմիջումից հետո Օլդ Թրաֆորդի խաղադաշտում հայտնվեց Հենրիխ Մխիթարյանը՝ հանդես գալով իր նախկին ակումբի դեմ: Նրա անցած այցելությունը Մանչեսթեր նշանավորվեց գոլով: Այս անգամ Հայաստանի հավաքականի ավագի փոխանցումից հետո ինքնագոլի հեղինակ դարձավ Մարկոս Ռոխոն:

Այս գոլից հետո կարմիր սատանաներն ընդամենը մեկ րոպե մնացին պարտվողի կարգավիճակում: Յունայթեդին պարտությունից փրկեց Ջեյսի Լինգարդը: 15-րդ տուրի կենտրոնական խաղը կարող էր հեփի-էնդ ունենալ Մխիթարյանի համար, սակայն վերջին րոպեին հայ ֆուտբոլիստի խփած ֆանտաստիկ գոլը չարձանագրվեց խաղից դուրս վիճակի պատճառով:

Արսենալը 31 միավորով Չելսիի հետ բաժանում է 4-րդ և 5-րդ հորիզոնականները: Մանչեսթեր Յունայթեդն ավելի բարդացրեց գործերն ու 8-րդ հորիզոնականում է: Մանչեսթերյան ակումբի հետ հավասար միավոր ունեն Էվերթոնն ու Բորնմութը, որոնք գնդակների հարաբերակցությամբ նույնիսկ գերազանցում են Ժոզե Մոուրինյուի գլխավորած թիմին: