Array ( [mr_id] => 77845 [mr_node] => 71514 [mr_media] => 72794 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 72794 [media_album] => 1 [media_path] => media/2018/12/72794.jpg [media_name] => 892adcfc8123995b0607cf3ac80395e6.thumb.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2018-12-29 17:42:49 )
Facebook Instagram Youtube
Եգիպտոսում զբոսաշրջային ավտոբուսը պայթել է ինքնաշեն պայթուցիկ սարքի վրա
Կահիրեի Գիզա շրջանում`բուրգերի մոտ պայթյուն է որոտացել: Ինքնաշեն սարքը գործարկվել է, երբ փողոցով զբոսաշրջիկներին տեղափոխող ավտոբուս է անցել: Վիետնամցի զբոսաշրջիկներին տեղափոխող ավտոբուսի 11 ուղևոր ու վարորդը տարբեր վնասվածքներով հիվանդանոցում են: 4 մարդ մահացել է:

Բուրգերի մոտ զբոսաշրջիկների ավտոբուստը պայթեց երեկոյան, երբ տուրիստները հավաքվում էին բուրգերի տարածքում ցուցադրվող լուսային շոուն դիտելու: Ավտոբուսը տեղափոխում էր վիետնամցի զբոսաշրջիկների: Մեքենան շեղվել է ճանապարհից ու կանգնել ինքնաշեն ռումբի վրա: Զոհվել է 4 մարդ, 3 զբոսաշրջիկ և մեկ եգիպտոսցի:

Եգիպտոսի կառավարությունը չափազանց զգայուն է բուրգերի տարածքում անվտանգության նկատմամբ: Դրանից կախված են երկրի զբոսաշրջային եկամուտները: Եգիպտոսի վարչապետը հայտարարել է, որ կապի մեջ են Վիետնամի դեսպանատան հետ, ամեն ինչ անում են պայթյունի հետևանքները մեղմելու համար:

Եգիպտոսում ահաբեկիչների դեմ պայքարը կենտրոնացած է Սինայի թերակղզում, որտեղ ակտիվ են Իսլամական պետության գրոհայինները: Նրանք կտրականապես մերժում են մուսուլմանական երկրներում զբոսաշրջիկների առկայությունը, իսկ բուրգերը համարում են ոչնչացման ենթակա նախաիսլամական կոթողներ: Եգիպտոսի զինվորական իշխանությունը նրանց դեմ մղում է  կատաղի պայքար: