Array ( [mr_id] => 77846 [mr_node] => 71515 [mr_media] => 72795 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 72795 [media_album] => 1 [media_path] => media/2018/12/72795.jpg [media_name] => 181225115713-02-sudan-protests-1225-super-tease.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2018-12-29 17:45:37 )
Facebook Instagram Youtube
Թանկացումներից դժգոհ սուդանցիները պահանջում են նախագահի հրաժարականը
Քաղաքական ճգնաժամ է Սուդանում: Երկրում իսկական քաոս է: Թանկացումներից դժգոհ քաղաքացիները պահանջում են նախագահի հրաժարականը: Ցուցարարները շարժվել են նախագահական պալատ, որտեղ կառավարական ուժերը նրանց դիմավորել են արցունքաբեր գազով: Մի քանի շրջաններում՝ արտակարգ դրություն է:

Ամեն ինչ սկսվեց թանկացումների դեմ բողոքի ակցիայից: Սուդանում մի քանի անգամ թանկացել է հացն ու վառելիքը, հացթուխները հրաժարվել են օրական 20 հացից ավելի թխել, հացի հերթը հսկում են զինված անձինք: Հերթեր են գոյանում նաև բանկոմատների մոտ, թղթադրամին ժամերով սպասողները հաճախ կանգնում են դատարկ բանկոմատի դիմաց: Բողոքի ալիքը մի քանի օրում տարածվեց երկրի խոշոր քաղաքների վրա: Մեկ շաբաթ անց պահանջը փոխվեց, պահանջում են նախագահի հրաժարականը:

Անհնազանդության երկու շաբաթների ընթացքում խաղաղ ցույցերը վերածվեցին զանգվածային բախումների: Իրավապահները կիրառել են արցունքաբեր գազ ու մարտական փամփուշտներ:

Ամնեսթի իինթերնեշնլի տվյալով` մեկ շաբաթում զոհվել է  նախնական տվյալով 47 մարդ, պաշտոնական Խարթումը հաստատել է 19 մարդու մահը:

Ռազմական հեղաշրջման հետևանքով իշխանության եկած նախագահը ցուցարարներին դավաճան է անվանել: 30 տարի առաջ ԱլԲաշիրի իշխանության գալուց հետո Սուդանը դարձավ ահաբեկիչական Ալ Կաիդայի հիմնական հենակետը, որից հետո Ալ Բաշիրն ապաստան տվեց Բին Լադենին ու վերջնականապես հեղինակազրկեց երկիրը միջազգային հանրության աչքում:

Օմար ալ Բաշիրի հրաժարականի պահանջով նախագահական պալատ հասած ցուցարարներին դիմավորել են արցունքաբեր գազով: Երկրի մի քանի շրջաններում արտակարգ դրություն է: Ցուցարարներին աջակցություն է հայտնել Ժողովրդավար ճանապարհով ընտրված վերջին կառավարության ղեկավարը` Սադիկ ալ Մահդին, որն աքսորի մեջ է 89-ից: Նա վստահ է, որ 30 տարի անց ընդդիմությունն առաջին անգամ իշխանափոխության իրական շանսեր ունի: