Array ( [mr_id] => 77876 [mr_node] => 71516 [mr_media] => 70187 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 70187 [media_album] => 9 [media_path] => media/2018/05/70187.jpg [media_name] => nikol-pashinyan-6-768x512.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2018-05-09 13:51:15 )
Facebook Instagram Youtube
Ն. Փաշինյան. Սպառողների համար գազը չի թանկանա
Տարեվերջի ամենաքննարկվող ու անհանգստացնող հարցը Ռուսաստանից Հայաստան ներկրվող գազի սակագինն էր: Տարեմուտից ժամեր առաջ հայտնի դարձավ, որ հայաստանյան սպառողների համար գնի փոփոխություն չի լինի: Այդ մասին հայտարարեց վարչապետի պաշտոնակատարը՝ ֆեյսբուքյան լայվով: Նիկոլ Փաշինյանն ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը թեման երկու անգամ քննարկել են հեռախոսազրույցի ընթացքում և ինչպես վարչապետի պաշտոնակատարն է ասել, ըստ էության, եկել են լուծման` առնվազն առաջիկա տեսանելի ապագայի համար: Միևնույն ժամանակ հայտնի է, որ «Գազպրոմ Արմենիան» և «Գազպրոմ»-ը պետք է վերանայեն գազի մատակարարման սակագինը, որը որոշակի բարձրանալու է, բայց ներքին կարգավորումների շնորհիվ տեղի սպառողը դա չի զգա:

Ներքաղաքական դաշտի ամենադրամատիկ հարցը տարեվերջին դարձավ գազի գինը: Այս տարվա հունվարի մեկից լրանում էր պայմանագրի ժամկետը և ռուսական կողմի հետ նոր պայմանավորվածություն դեռևս չկար: Ի վերջո` տարեմուտից ժամեր առաջ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ երկու անգամ հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ և լուծում գտնվել է:

Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Գազպրոմ Արմենիան և Գազպրոմ ընկերությունները պետք է վերանայեն գազի մատակարարման գինը: Մատակարարվող գազի գինը սահմանին բարձրանում է, սակայն սպառողներին մատակարարվող գազի գինը նույնն է մնում:

Մինչև այս Նիկոլ Փաշինյանի Մոսկովյան այցի ընթացքում Վլադիմիր Պուտինի հետ ընդհանուր հայտարարի չէին եկել: Դրանից հետո Պեսկովը հայտարարել էր, որ Հայաստանին մատակարարվելիք գազի գնի հարցով ցայտնոտային իրավիճակ է ստեղծվել: Ավելի Ուշ հայտնի դարձավ, որ առաջին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Սանկտ Պետերբուրգում ու Մոսկվայում գազի հարցով հանդիպումներ է ունենում գազպրոմի ղեկավար կազմի հետ: