Array ( [mr_id] => 77848 [mr_node] => 71517 [mr_media] => 72796 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 72796 [media_album] => 1 [media_path] => media/2019/01/72796.jpg [media_name] => Babloyan Arcax copy.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-01-08 12:24:22 )
Facebook Instagram Youtube
ՀՀ ԱԺ Նախագահն իր պաշտոնավարումը եզրափակել է Արցախում
ԱԺ-ի նախագահ Արա Բաբլոյանն աշխատանքային այցով եղել է Արցախում: Հայկական երկրորդ հանրապետություն այցը օրենսդիրի ղեկավարը խորհրդանշական է անվանել. հիշեցրել, որ պաշտոնը ստանձնելուց հետո աշխատանքային առաջին հանդիպումները հենց Արցախում են եղել, հիմա էլ, երբ պաշտոնավարման ավարտի նախաշեմին է, դարձյալ Ստեփանակերտում է: Արցախի գործընկերոջ ու խորհրդարանական խմբակցությունների ղեկավարների հետ հանդիպմանը Արա Բաբլոյանն ասել է, որ պատրաստ է իր փորձն ու հմտությունները փոխանցել նոր ԱԺ-ի գործընկերներին՝ երկու հանրապետությունների միջև ձևավորված համագործակցության ու համատեղ աշխատանքի համատեքստում:

Պաշտոնավարումն ավարտող Արա Բաբլոյանը հենց տարեսկզբին ու պաշտոնը թողնելուց անմիջապես առաջ աշխատանքային այցով մեկնեց Ստեփանակերտ, որտեղ հանդիպեց Արցախի նախագահին: Բակո Սահակյանը երախտագիտություն հայտնեց Արա Բաբլոյանին՝ իր պաշտոնավարման ժամանակաշրջանում Արցախին հատուկ ուշադրություն դարձնելու համար:

Հենց այդ առիթով Բակո Սահակյանը Արցախի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար Արա Բաբլոյանին պարգևատրեց «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով։

Աշխատանքային այցի ընթացքում Արա Բաբլոյանը հանդիպեց նաև իր պաշտոնակցին: Աշոտ Ղուլյանը կարևոր համարեց Արա Բաբլոյանի պաշտոնավարման շրջանում 2 խորհրդարանների գործակցությունն ու միջազգային հարթակներում Արցախի ձայնը լսելի դարձնելը:

Խորհրդարանականների հետ հանդիպմանը Արա Բաբլոյանը հայտարարեց, որ պատրաստ է նոր ձևավորված խորհրդարանի ղեկավար կազմին փոխանցել 2 պետությունների միջխորհրդարանական գործակցության փորձն ու գիտելիքները: Նա կարծում է, որ պետական նշանակության հարցերում կարևոր է գործակցելն ու համատեղ աշխատելը: