Array ( [mr_id] => 77849 [mr_node] => 71518 [mr_media] => 72797 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 72797 [media_album] => 1 [media_path] => media/2019/01/72797.jpg [media_name] => enhanced-buzz-wide-13990-1439832970-9.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-01-08 12:26:14 )
Facebook Instagram Youtube
Ձնահյուսն Ալպերում խլել է առնվազն 7 դահուկորդի կյանք
Ալպերում ձնահյուսի հետևանքով զոհվել է 7 դահուկորդ, կան անհետ կորածներ:

Մահաբեր ձնահյուսն Ալպերում խլել է առնվազն 7 դահուկորդի կյանք: Անհետ կորածներ նույնպես կան, նրանց հստակ թիվն առայժմ հստակ չէ: 3 դահուկորդ մահացել է Զալցբուրգի մոտակայքում, ևս երկուսը ձնահյուսի տակ են մնացել Ալպերի Բավարական հատվածում, մի կին էլ մնացել է ձյան ծանրությունից կտրված ծառի տակ: Երկու լեռնագնաց էլ մահացել է Իտալիայում: Իշխանությունները վտանգի ամենաբարձր աստիճանն են հայտարարել, դահուկորդներին ու լեռնագնացներին կոչ են արել հետաձգել Ալպերում իրենց հանգիստը: Բավարական Ալպերում արտակարգ իրավիճակ է հայտարարվել, ձյան շերտն ընդամենը մեկ օրում գրեթե մեկ մետրով ավելացել է: