Array ( [mr_id] => 77860 [mr_node] => 71531 [mr_media] => 72802 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 72802 [media_album] => 1 [media_path] => media/2019/01/72802.jpg [media_name] => Avetis shtapognutyun ev vostikanutyun copy.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-01-08 12:35:32 )
Facebook Instagram Youtube
Հունվարի 1-ից ՃՈ է տեղափոխվել 96 տրանսպորտային միջոց
Շտապօգնությունը Երևանում մեկ օրվա ընթացքում գրանցել է ավելի քան 850 կանչ:

Նոր տարին դեռ չսկսված դեկտեմբերի 31-ին ճանապարհային ոստիկանությունն արդեն 12 պատահար էր գրանցել, որոնց պատճառով զոհվել է 1, իսկ վիրավորվել 15 մարդ: Երևանում ու մարզերում հունվարի 1-ին գրանցվեց 13 պատահար, որի հետևանքով կա 3 զոհ և 17 վիրավոր:

Ճանապարհային ոստիկանության պետի խոսքով՝ պատճառը իրենց հորդորներին չհետևելն է: Հունվարի 1-ից մինչև այսօր Ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել է 96 տրանսպորտային միջոց, որոնցից 84-ի ղեկին վարորդը ոչ սթափ վիճակում է եղել: Նախորդ տարվա համեմատ կրճատվել է մահվան ելքով պատահարների թիվը:

Շտապօգնությունը Երևանում մեկ օրվա ընթացքում ավելի քան 850 կանչ է գրանցել: Նախորդ տարվա համեմատ իրավիճակը նույնն է։ Թունավորման դեպքեր չկան, կանչերի հիմնական պատճառները սրտանոթային հիվանդություններն են և բարձր ջերմությամբ մրսածությունը: