Array ( [mr_id] => 77863 [mr_node] => 71533 [mr_media] => 72804 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 72804 [media_album] => 1 [media_path] => media/2019/01/72804.jpg [media_name] => Avetis Mijadeper copy.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-01-08 12:37:13 )
Facebook Instagram Youtube
Shamshyan.com. Ինչ է տեղի ունեցել հունվարի 1-ին, 2-ին և 3-ին
Նոր տարվա արտակարգ պատահարների քրոնիկոնը: Հրդեհի մի քանի դեպք, մի քանի ժամերի տարբերությամբ գրանցվել են Երևանում ու Արմավիրի Այգեշատ գյուղում: Կիսակառույց շինության ներսում փրկարարները հայտնաբերել են մեկ քաղաքացու դի: Հունվարի առաջին օրերին գրանցվել է նաև վրաերթի երկու խոշոր դեպք: Դրանց հետևանքով տուժել է յոթ մարդ՝ երեքը երեխա:

1. 2019-ից ժամեր անց Ամանորի գիշերը արտակարգ իրավիճակների նախարարություն ահազանգ է ստացվում Էրեբունի փողոցից: Այրվում է բազմաբնակարան շենքի 7-րդ հարկի տներից մեկը: 4 մարտական հաշվարկ ուղիղ մեկ ժամում կարողացան մեկուսացնել, ապա մարել կրակը: Քաղաքացու բնակարանն ամբողջ գույքով այրվել է, զոհեր չկան:

2. Նույն օրը, մի քանի ժամվա տարբերությամբ հրդեհ է բռնկվել նաև Արմավիրում։ Այրվել է Այգեշատ գյուղում՝ կիսակառույց շինություններից մեկը, փրկարարները հայտնաբերել գյուղի 69-ամյա բնակչին դին՝ կիսաայրված վիճակում։ Նախնական տվյալներով՝ տղամարդը մահացել է վառարանի բռնկումից առաջացած հրդեհից։

3. Հունվարի 2-ի առավոտը արաբկիր վարչական շրջանում վիճաբանում են հարևանները, վեճն էլ ավարտում դանակահարությամբ: 23-ամյա Տիգրան Պապիկյանը հունվարի 2-ի առավոտյան տեղափոխվել է հիվանդանոց: Բժիշկներին հաջողվել է փրկել քաղաքացու կյանքը

4. Հունվարի 2-ի երեկոյան 23-ամյա վարորդն իր մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել կանգառին, այնուհետև վրաերթի ենթարկել 4 քաղաքացու, որոնցից երկուսը երեխա: Տուժածները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

5. Հունվարի 2-ին, Սայաթ-Նովա պողոտայում ամուսիններն իրենց երեխայի հետ վրաերթի են ենթարկվել հետիոտնի համար նախատեսված անցման վայրում: Նրանք ՌԴ քաղաքացիներ են: Վարորդը փախուստի չի դիմել, օգնել է տուժածներին տեղափոխել հիվանդանոց:

6. Հունվարի 3-ին՝ խոշոր հրդեհ է բռնկվել Երևանի կենտրոն վարչական շրջանում: Այրվել է միանգամից մի քանի տան տանիք: Մինչև հրշեջների ժամանումը կրակի դեմ պայքարել են բնակիչները: Հրդեհի պատճառը էլեկտրալարերի խափանումն է եղել: Բնակիչները բողոքում են, որ լարերը ճիշտ մոնտաժված չեն եղել: Ինչի արդյունքում իրենք հայտնվել են բաց երկնքի տակ: