Array ( [mr_id] => 77864 [mr_node] => 71534 [mr_media] => 72805 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 72805 [media_album] => 1 [media_path] => media/2019/01/72805.jpg [media_name] => Davit magnitagorsk copy.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-01-08 12:38:41 )
Facebook Instagram Youtube
2018-ի դեկտեմբերի 31-ը Մագնիտոգորսկում բնակելի շենք է փլվել
Զոհերի թիվը հասել է 38-ի: Փլատակների տակից փրկվել է 10 ամսական երեխա:

Մագնիտոգորսկում բնակելի շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 4 տասնյակի: Ողբերգությունը տեղի է ունեցել դեկտեմբերի 31-ի առավոտյան: Գազի պայթյունից փլվել է շենքի մի մասը: Մոտ 100 մարդ հայտնվել էր փլատակների տակ:

Անմիջապես սկսվել էին փրկարարական աշխատանքներ, առաջին օրը խոսում էին մի քանի զոհի և մոտ 60 անհետ կորածի մասին: Աստիճանաբար պատկերն ավելի ամբողջական էր դառնում: Ամանորից մի քանի ժամ առաջ ամբողջ Ռուսաստանը հետևում էր փրկարարական աշխատանքներին:

Դեպքի վայր ժամանեց երկրի նախագահը, այցելեց տուժածներին: Այդ ընթացքում դրսում -17 էր, փլատակների տակ գտնվող վիրավորների կյանքին արդեն սպառնում էր եղանակը: Հունվարի 3-ի առավոտյան պարզ դարձավ, որ մահացածների թիվը 38 է, նրանց մեջ կան երեխաներ: Միաժամանակ հրաշքով փրկված 10 ամսական երեխայի պատմությունը նոր լիցք հաղորդեց փրկարարներին:

Տղայի մայրը փլատակների տակից դուրս է եկել մյուս երեխայի հետ, փոքրից ոչ մի լուր չի ունեցել: Ծնողները շոկի մեջ սպասում էին փրկարարների տեղեկություններին:

Քանի դեռ փրկարարները փորձում են գտնել անհետ կորածներին և փրկել ողջ մնացածներին, Մագնիտոգորսկի բնակիչները ծաղիկներ և մոմեր են բերում փլուզված շենքի մոտ