Array ( [mr_id] => 77869 [mr_node] => 71535 [mr_media] => 72806 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 72806 [media_album] => 1 [media_path] => media/2019/01/72806.jpg [media_name] => amanorn ashxarum copy.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-01-08 12:40:55 )
Facebook Instagram Youtube
Ինչպես է աշխարհը դիմավորել Ամանորը
Ամենամեծ հրավառությունը Լոնդոնում, լարված իրավիճակ Փարիզում, Նյու-Յորքում` ավանդաբար:

Նոր տարվա առաջին ամենամեծ հրավառությունը սովորաբար տեղի է ունենում Սիդնեյում, որտեղից էլ մոլորակը սկսում է դիմավորել Ամանորը:

Աշխարհի ամենախոշոր միջոցառումը, որն ավանդույթի համաձայն նոր ռեկորդներով է ավարտվում, կայացել է Դուբայում: Այստեղ աշխարհի ամենաբարձր շենքի շուրջը տեղի ունեցած հրավառությունը տևել է 12 րոպե, ունեցել է 12 կիլոմետր բարձրություն: Հրավառությանը հետևել է 2 միլիոն մարդ:

Փարիզում 12 հազար ոստիկան հսկել է անվտանգությունը, քանի որ եղել է ահաբեկչության սպառնալիք, բացի այդ, դեղին ժիլետների ակցիաները շարունակվում են և քաղաքի կենտրոնում նոր տարին դիմավորողների մեջ մեծ թիվ են կազմել ցուցարարները:

Լոնդոնի հրավառությունը ճանաչվել է Եվրոպայում ամենամեծը, դրան հետևել է 100 հազար մարդ, այս տարի հրավառությունը նվիրված է եղել Մեծ Բրիտանիայի ու Եվրոպայի հարաբերություններին:

Նյու Յորքում էլ ավանդույթի համաձայն Նոր տարին դիմավորել են Թայմս Սքուերում: Նոր Տարին այստեղ դիմավորել են հորդառատ անձրևի տակ, եղանակը բոլորին շփոթության է ենթարկել՝ պարգևելով +10 աստիճան ջերմություն: