Array ( [mr_id] => 77870 [mr_node] => 71537 [mr_media] => 72807 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 72807 [media_album] => 1 [media_path] => media/2019/01/72807.jpg [media_name] => Zoroamanori uxerzner copy.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-01-08 12:42:35 )
Facebook Instagram Youtube
Ամանորի ուղերձներ. Երկրի առաջին դեմքերը մաղթել են հաղթանակ, առաջընթաց և խաղաղություն
2018-ը քաղաքական զարգացումների տարի էր, 2019-ը՝ Նիկոլ Փաշինյանի համոզմամբ, պետք է լինի տնտեսական հեղափոխության, իսկ Արմեն Սարգսյանի բարեմաղթանքով՝ ստեղծարար մտքի ու հաջողության տարի:

Ամանորի ուղերձում Նիկոլ Փաշինյանը 2019 թվականը հայտարարեց տնտեսական հեղափոխության տարի: Նա նկատեց, որ 2019-ին Հայաստանի հավակնությունները լինելու են բարձր:

Ամենայն Հայոց կաթողիկոսն Ամանորի ուղերձում նկատեց, որ նախորդ տարի Հայաստանում ողջամտության շնորհիվ խաղաղ ընթացք ունեցան քաղաքական զարգացումները և 2019 թվականը Հայաստանը դիմավորում է դրական տեղաշարժերի սպասումներով:

Նախագահ Արմեն Սարգսյանը կարևորեց հատկապես ստեղծարար միտքն ու հաջողությունը: Նա մաղթեց, որ 2019 - ին Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու առջև բացվեն հաջողության դռները և յուրաքանչյուրն զգա փոփոխությունների դրական շունչը:

Ազգային ժողովի նախագահը մաղթեց, որ 2019 թվականը դառնա մտահղացումները կյանքի կոչելու տարի: Նա հատուկ անդրադարձել է զինվորականներին, ովքեր պաշտպանում են խաղաղությունը: