Array ( [mr_id] => 77871 [mr_node] => 71538 [mr_media] => 72808 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 72808 [media_album] => 1 [media_path] => media/2019/01/72808.jpg [media_name] => Davo NASA amenaheru copy.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-01-08 12:43:50 )
Facebook Instagram Youtube
ՆԱՍԱ-ի «Նոր հորիզոնները» միջմոլորակային կայանը հասել է մեր գալակտիկայի ամենահեռու կետին
Նոր տարին մեծ հաջողությամբ է նշանավորվել նաև ՆԱՍԱ-ի գիտնականների համար: «Նոր հորիզոններ» կոչվող միջմոլորակային կայանը հունվարի մեկին հասել է այն երկնաքարի մոտ, որն ուսումնասիրել գիտնականները ձգտում էին դեռևս 2015 թվականից: Երկրից ուղարկված առաջին մեքենան արդեն որոշ պատկերներ է փոխանցում, որոնք գիտնականներին հնարավորություն կտան նոր բացահայտումներ անել՝ Արեգակնային համակարգի ձևավորման մասին:

ՆԱՍԱ-ի «Նոր հորիզոններ» միջմոլորակային կայանը, որը 2015-ին առաջին անգամ հետազոտել էր Պլուտոնը, ավելի հեռու է գնացել և հունվարի 1-ին հասել Կոյպերի գոտու երկնաքարերից մեկի մոտ: Այն Պլուտոնից հետո Նոր Հորիզոնների հաջորդ նպատակակետն էր և այս պահին ամենահեռու կետը, ուր Երկրից ուղարկված մեքենա է հասել: Կայանն այժմ 6 միլիարդ կիլոմետր հեռավորության վրա է: Հասնելով երկնաքարին՝ կայանը սկսել է պատկերներ փոխանցել Երկիր: Ազդանշանը հասել է 6 ժամում: Փոխանցված ամբողջ տեղեկությունը վերծանելու համար կպահանջվի մոտ երկու տարի:

Երկնաքարը բաղկացած է երկու մասից, մեծ կտորը գիտնականներն անվանել են Ուլտիմա, փոքրը՝ Տուլե, նրանք միացել են և դարձել մեկ մարմին Արեգակնային համակարգի ձևավորման ժամանակ: Երկնաքարի գույնը կարմիր է, այն ունի 32 կիլոմետր երկարություն և 16 կիլոմետր լայնություն: Գիտնականների համար այն կարևոր նշանակություն ունի, քանի որ կարող է լինել Արեգակնային համակարգի ձևավորման տեղեկություններ պարունակող աղբյուր:

Ուլտիմա Տուլեն ունի շատ ցածր ջերմաստիճան, ձևավորումից հետո շատ քիչ է փոխվել: Հենց այդ պատճառով էլ այն եզակի աղբյուր է Արեգակնային համակարգի ձևավորումը ուսումնասիրելու և նոր բացահայտումներ անելու համար: