Array ( [mr_id] => 77872 [mr_node] => 71539 [mr_media] => 72809 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 72809 [media_album] => 1 [media_path] => media/2019/01/72809.jpg [media_name] => Shaqe AJ copy.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-01-08 12:46:10 )
Facebook Instagram Youtube
7-րդ գումարման ԱԺ 1-ին նստաշրջանը կգումարվի հունվարի 14-ին
Նոր խորհրդարանը պատրաստվում է օրենսդիր աշխատանքի: Առաջին նիստը նախանշված է հունվարի 14-ին: Որոշումն ընդունվել է ԿԸՀ նիստում: 7-րդ գումարման ԱԺ պատգամավորները ստացել են իրենց մանդատները: Նոր խորհրդարանում ներկայացված երկու քաղաքական ուժ` «Իմ քայլն» ու «Լուսավոր Հայաստանը» ներկայացրել են 20 ինքնաբացարկի դիմում:

ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը ներկայացնում է՝ 2018-ի դեկտեմբերի 9-ի Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցած կուսակցությունների, դաշինքների ընտրական ցուցակներում ընդգրկված և ինքնաբացարկ ներկայացրած պատգամավորների անունները:

ԿԸՀ -ն «Իմ քայլը» դաշինքից ստացել է ՝ 18 դիմում: «Իմ քայլը» դաշինքից ինքնաբացարկի դիմում են ներկայացրել վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար Էդուարդ Աղաջանյանը, տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը, պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը, տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը, արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Ֆելիքս Ցոլակյանը, կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը, բնապահպանության նախարարի պաշտոնակատար Էրիկ Գրիգորյանը, առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը, աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարարի պաշտոնակատար Զարուհի Բաթոյանը, Սյունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Բաբայանը, Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը, Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը, Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը, Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը, Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը:

2 ինքնաբացարկ ներկայացրել են «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամները: «Լուսավոր Հայաստան» կուսակցությունից ինքնաբացարկի դիմում են ներկայացրել Քրիստ Մարուքյանը՝ ԼՀԿ ցուցակը գլխավորող Էդմոն Մարուքյանի եղբայրը, և Արմեն Բաղդասարյանը: «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից ինքնաբացարկի դիմում չի եղել:

ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյան էլ թվարկեց խորհրդարան անցածների անունները: ԿԸՀ-ն հաստատեց ցուցակը:

«Իմ քայլը» դաշինքն Ազգային ժողովի դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ ընտրությունների արդյունքում կստանա պատգամավորական 88 մանդատ, «Բարգավաճ Հայաստանը» 26, «Լուսավոր Հայաստան»-ը՝ 18 մանդատ, «Իմ քայլի» չորս մանդատը կստանա եզդի, ռուս, ասորի և քուրդ ազգային փոքրամասնությունների 1-ական ներկայացուցիչ:

7-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանը կգումարվի հունվարի 14-ին, ժամը 10-ին: Այս մասին՝ հայտարարեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը: