Array ( [mr_id] => 77874 [mr_node] => 71540 [mr_media] => 72810 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 72810 [media_album] => 1 [media_path] => media/2019/01/72810.jpg [media_name] => Florida Vtar copy.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-01-08 12:49:23 )
Facebook Instagram Youtube
Ֆլորիդայում մեքենաների բախումից 7 մարդ մահացել է, 8-ը՝ վիրավորվել
Դժբախտ պատահար` Միացյալ Նահանգերի Ֆլորիդա նահանգում: Խոշոր ավտովթարի հետևանքով 7 մարդ մահացել է, կան տուժածներ, որոնց վիճակը ծայրահեղ ծանր է: Ականատեսները պատմել են, որ վթարի պատճառով ուժեղ հրդեհ է բռնկվել: Հիմա իրավապահների առաջնահերթ խնդիրն է պարզել զոհերի ինքնությունը:

Գրեյնսվիլ և Ալաչուա քաղաքների միջև, 75-րդ խճուղում իրար են բախվել դիզելային վառելիք տեղափոխող երկու բեռնատար և երկու մարդատար մեքենա: Վթարի հետևանքով ճանապարհին թափվել է 190 լիտր դիզելային վառելիք: Մեքենաները բռնկվել են: Մահացել է 7 մարդ, նրանց մեջ կային նաև երեխաներ:

Դեպքը տեղի է ունեցել հինգշաբթի երեկոյան: Փրկարարների խոսքով հրդեհն այնքան ուժեղ է եղել, որ վնասել է ճանապարհը: Ամբողջ գիշերը 75-րդ խճուղին փակ է եղել: Ծայրահեղ ծանր վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել 8 մարդ:

Ալաչուա շրջանի հրշեջ ծառայությունը չեզոքացրել է բռնկումը: Առայժմ պարզ չէ, մարդիկ մահացել են մեքենաների բախման, թե բռնկված հրդեհի պատճառով: Ոստիկանությունը հետաքննում է կատարվածը: