Array ( [mr_id] => 77875 [mr_node] => 71541 [mr_media] => 72811 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 72811 [media_album] => 1 [media_path] => media/2019/01/72811.jpg [media_name] => Ani Kazakhstan hayi spanutyun copy.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-01-08 12:50:44 )
Facebook Instagram Youtube
Զանգվածային ծեծկռտուք Կարագանդայում. 2 հայ ձերբակալվել է, մեկին որոնում են
Ղազախստանի Կարագանդա քաղաքում հայերի տոնական խնջույքն ավարտվել է դանակահարությամբ, ինչի հետևանքով կա մեկ զոհ: Պաշտոնական աղբյուրները հաղորդում են, որ վիճաբանողների թվում միայն հայեր են եղել: Իրավապահները կարողացել են ձերբակալել վեճը հրահրողներին, սակայն նրանցից մեկին հաջողվել է փախչել:

Ղազախստանում հայերի Ամանորի գիշերվա ճաշկերույթը վերածվել է զանգվածային ծեծկռտուքի և ողբերգության: Մեկ մարդ սպանվել է, երեքը վիրավոր են: Դանակահարության մեղադրանքով ձերբակալվել են երկու հայեր, մեկ հայի հետախուզում են:

Ամեն ինչ սկսվել է ռեստորանի բակում, երբ վիճել են ալկոհոլը չարաշահած երիտասարդները: Սոցցանցերում լուր էր տարածվել, թե կատարվածն ազգամիջյան բախում է: Սպանվածը ղազախ է:

Հարյուրավոր ղազախներ հավաքվել են ռեստորանի շուրջ` պատասխան պահանջելու: Համացանցում նաև տարածվել է տեսանյութ, որում վեճի մասնակից կողմերի ավագներն են զրուցում:

Ղազախստանի դատախազությունը հերքում է լուրը, թե բախումն ազգային հողի վրա է եղել: Ղազախստանում Հայաստանի դեսպանությունը ևս հայտարարություն է տարածել`նույն շեշտով:

Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունը շեշտում է` Ղազախստանը բազմազգ պետություն է, որտեղ միջմշակութային ներդաշնակություն է և էթնիկ փոքրամասնությունների նկատմամբ բացառիկ հանդուրժողականություն: Հայկական կողմը համոզված է, որ հետաքննությունը կպարզի միջադեպի բոլոր հանգամանքները, բոլոր մեղավորները կգտնվեն և կպատժվեն օրենքի ուժով: