Array ( [mr_id] => 77877 [mr_node] => 71542 [mr_media] => 72812 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 72812 [media_album] => 1 [media_path] => media/2019/01/72812.jpg [media_name] => Ani Adrbejan copy.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-01-08 12:53:37 )
Facebook Instagram Youtube
Բաքվում հարյուրավոր ցուցարարներ պահանջում են ազատ արձակել բլոգերին
Ադրբեջանում ուժի գործադրմամբ ցրել են հերթական բողոքի ցույցն ի պաշտպանություն բանտարկված բլոգեր Մեհման Հուսեյնովի: Ակտիվիստներից շատերին ձերբակալել են: Զրպարտության մեղադրանքով դատապարտված Հուսեյնովին նոր մեղադրանքն են առաջադրել` այսպիսով երկարացնելով նրա ազատազրկման ժամկետը: Հուսեյնովը հայտնի էր կոռումպացված ադրբեջանցի պաշտոնյաներին մերկացնող հրապարակումներով: Այժմ արգելված են նրա հետ բոլոր տեսակցությունները, անգամ ծնողները նրան տեսակցելու հնարավորություն չունեն: Նրանք շատ անհանգիստ են. իրենց վերջին հանդիպման ժամանակ բլոգերը պատմել էր հորը, որ իրեն ինչ-որ ներարկումներ են անում:

Ադրբեջանում իշխող ընտանիքի համար տարին սկսվել է հին սկանդալի աղմկոտ շարունակությամբ: Հարյուրավոր ցուցարարներ Բաքվի փողոցներում պահանջում են ազատ արձակել բլոգեր Մեհման Հուսեյնովին, որին, համոզված են, իշխանությունները բանտարկել են լռեցնելու նպատակով:

Ոստիկանները ցրել են ցույցը` ձերբակալելով երկու տասնյակ մասնակիցների: Նրանց կեսը կանայք են, մի մասը լրագրողներ և խմբագիրներ: Ակցիայի մասնակիցները կարևորում են, որ հաջողացրել են Հուսեյնովի և մյուս քաղբանտարկյալների ազատությունը պահանջելով` թույլ չտալ, որ իշխանությունները մոռանան խնդրի մասին:

Մեհման Հուսեյնովը երկու տարի առաջ զրպարտության մեղադրանքով դատապարտվել էր երկու տարվա ազատազրկման: Հուսեյնովի ազատազրկման ժամկետը գարնանը կավարտվեր, բայց Ադրբեջանի իրավապահները հայտարարեցին նրա մասնակցությամբ նոր միջադեպի մասին: Իբր Հուսեյնովը չի կատարել ոստիկանի հրահանգները, ծեծել է ոստիկանին: Ինչից հետո նրան առաջադրվել են նոր մեղադրանքներ, որոնցով նախատեսվում է մինչև 7 տարի ազատազրկում:

Հուսեյնովը հացադուլ է սկսել: Նրան հսկող ոստիկանները պնդում են, թե ոչ մի հացադուլ էլ չկա, հացադուլի մասին հայտարարելուց հետո բլոգերին ոչ ոք չի տեսել: Արգելված են բոլոր տեսակցությունները:

Իրավապաշտպանները համոզված են, որ նրա դեմ բերված փաստերը կեղծված են: Բլոգերին բանտարկել են Ադրբեջանի կառավարության և մեջլիսի անդամների շքեղ տների մասին տեսանյութերի պատճառով: Միջազգային իրավապաշտպան ամենահեղինակավոր կառույցները Հուսեյնովին հայտարարել են խղճի բանտարկյալ: