Array ( [mr_id] => 77881 [mr_node] => 71545 [mr_media] => 59650 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 59650 [media_album] => 10 [media_path] => media/2016/02/59650.jpg [media_name] => Azgayin-joxov.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2016-02-04 12:33:02 )
Facebook Instagram Youtube
Հունվարի 14-ին կգումարվի 7-րդ գումարման ԱԺ 1-ին նստաշրջանը
Կենտրոնական ընտրական հանձնաժողովից հայտնում են, որ 7-րդ գումարման Ազգային Ժողովի պատգամավորները մանդատները կստանան հունվարի 10–ին։ Նորակազմ Խորհրդարանը կազմված է 132 պատգամավորից, որից 88 մանդատը պատկանում է «Իմ քայլը» դաշինքին, 26-ը՝ ԲՀԿ–ին, 18-ը՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցությանը։ Նորակազմ խորհրդարանի առաջին նիստը նախատեսված է հունվարի 14-ին։

Ուղիղ 9 օրից Հայաստանի ներքաղաքական դաշտի վերաձևավորումը կսկսվի: Հունվարի 14-ին կգումարվի Ազգային Ժողովի առաջին նստաշրջանը, որի ժամանակ կձևավորվի նախ խորհրդարանական վերնախավը, ապա կառավարության կազմը: Եվ այսպես` այս անգամ խորհրդարանը վարչապետ չի ընտրի, որովհետև Սահմանադրության համաձայն Նախագահը վարչապետին կնշանակի խորհրդարանական մեծամասնության ներկայացրած թեկնածուին: Այս դեպքում այդ թեկնածուն Նիկոլ Փաշինյանն է:

Խորհրդարանի առաջին նիստը կբացի և մինչև Ազգային ժողովի նախագահի ընտրությունը կնախագահի տարիքով ավագ պատգամավորներից մեկը: Նախ` ողջույնի խոսքով հանդես կգան հանրապետության նախագահն ու Ամենայն Հայոց կաթողիկոսը, որից հետո պատգամավորները կերդվեն ու կգրանցվեն: Այնուհետև կստեղծվի հաշվիչ հանձնախումբ և կընտրվի Ազգային Ժողովի նախագահ: 

Ազգային ժողովի նախագահի ընտրություններից հետո խորհրդարանը կընտրի նախագահի 3 տեղակալներին, որոնցից մեկը պետք է լինի ընդդիմության թեկնածուն: Այս պաշտոններում «Իմ քայլը» դաշինքը հայտարարել է, որ առաջադրելու է Լենա Նազարյանի և Ալեն Սիմոնյանի թեկնածությունները, բայց առավել ինտրիգային է, թե ով է լինելու ընդդիմության թեկնածուն: Խորհրդարանական երկրորդ ուժը` ԲՀԿ-ն դեռևս չի հրապարակել իր թեկնածուի անունը, իսկ «Լույս» դաշինքը պատրաստվում է առաջադրել Մանե Թանդիլյանի թեկնածությունը:

Ղեկավար կազմի ընտրությունից հետո Ազգային Ժողովը կընտրի 9 մշտական հանձնաժողովների նախագահներին: Կառավարության առաջարկությամբ խորհրդարանը կարող է քննարկել նաև կառավարության կառուցվածքի փոփոխության վերաբերյալ նախագիծ: Այսինքն՝ կառավարության օպտիմալացման ծրագիրը կարող է քննարկվել հենց այս նիստի ընթացքում: