Array ( [mr_id] => 77882 [mr_node] => 71546 [mr_media] => 72815 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 72815 [media_album] => 1 [media_path] => media/2019/01/72815.jpg [media_name] => Kalifornia copy.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-01-08 13:08:31 )
Facebook Instagram Youtube
Կալիֆոռնիայում անհայտ անձը կրակ է բացել բոուլինգի սրահում
Կրակոցներ Կալիֆոռնիայի Տորենս քաղաքում: Ոստիկանության տվյալով՝ անհայտ անձը կրակ է բացել ժամանցի կենտրոնում: Ականատեսների խոսքով՝ կրակահերթը հնչել է բոուլինգի սրահում: Հայտնում են հնարավոր զոհերի մասին: Տորենսի բնակիչներին հորդորել են մնալ տներում, քանի դեռ հանցագործին չեն վնասազերծել:

Կալիֆոռնիայի լրատվամիջոցները երեկոյան տեղեկություն տարածեցին Տորանս քաղաքի ժամանցի կենտրոնի վրա հարձակման մասին: Քիչ անց ոստիկանությունը հաղորդագրություն տարածեց:

Ավելի ուշ ի հայտնի դարձան միջադեպի մանրամասները: Լոս Անջելեսից 30 կմ հեռավորության վրա գտնվող ժամանցի կենտրոնի այցելուների միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, քիչ անց բոուլինգի սրահում հնչել են կրակոցներ: Ականատեսները հայտնում են տասնյակ կրակոցների մասին:

Առնվազն 3 մարդ զոհվել է, 4-ը վիրավոր են:

Ոստիկանությունը շրջափակել է տարածքը, փակ է գլխավոր մայրուղին, փնտրում են հրաձիգին ու վեճի մասնակիցներին: