Array ( [mr_id] => 77883 [mr_node] => 71547 [mr_media] => 72816 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 72816 [media_album] => 1 [media_path] => media/2019/01/72816.jpg [media_name] => Davo Shutdown AMN kongress copy.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-01-08 13:11:19 )
Facebook Instagram Youtube
Մեքսիկական պատը կառուցելու համար թրամփը սպառնացել է սահմանել արտակարգ դրություն
Միացյալ Նահանգներում քաղաքական ճգնաժամը խորանում է: Նորընտիր կոնգրեսում ընտրել են ներկայացուցիչների պալատի դեմոկրատ նոր ղեկավարի: Կոնգրեսի ստորին պալատը, որտեղ արդեն մեծամասնությունը դեմոկրատներն են, ընդունել է նաև բյուջեի մասին օրենք, որի հետ համաձայն չէ նախագահ Թրամփը: Մեքսիկական պատի պատճառով ճգնաժամը կաթվածահար է արել կառավարության աշխատանքը:

Միացյալ Նահանգների Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի նորընտիր խոսնակը 78-ամյա Նենսի Փելոսին է: Այսպես աշխատանքը սկսեց նորընտիր պալատը, որտեղ մեծամասնությունն արդեն դեմոկրատներինն է:

Նույն օրը, երեկոյան, պալատն ընդունեց բյուջեի դեմոկրատական օրենքը կառավարության ընդհատված աշխատանքը վերականգնելու համար, բայց դեմոկրատների օրինագծով Մեքսիկայի հետ սահմանին պատ կառուցելու համար բավարար գումար նախատեսված չէ: Դեմոկրատները պնդում են` պատը չի կառուցվելու, դա անմարդկային է, սխալ և ծախսատար:

Սենատում, որտեղ մեծամասնությունը հանրապետականներն են, հայտարարել են, որ չեն ընդունելու այդ օրենքը, քանի որ նախագահը այն չի ստորագրելու: Թրամփն էլ հայտարարել է, որ անկախ Կոնգրեսից, պատը կառուցելու է և վերջ: Դրա համար կա արտակարգ դրություն հայտարարելու հնարավորություն:

Հանգստյան օրերին բանակցությունը շարունակվելու է, բայց սկզբունքային տարաձայնությունները չեն վերանալու: Ամերիկյան կառավարությունը բախվել է մեքսիկական պատին ու շարունակում է մնալ կիսահաստատված բյուջեի հույսին: