Array ( [mr_id] => 77884 [mr_node] => 71548 [mr_media] => 72819 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 72819 [media_album] => 1 [media_path] => media/2019/01/72819.jpg [media_name] => One-dead-in-Tropical-Storm-Pabuk-most-powerful-storm-to-hit-Thailand-in-30-years.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-01-08 13:15:55 )
Facebook Instagram Youtube
Թայլանդում հզոր փոթորկի հետևանքով զոհվել է 3 տեղացի, անհետ կորել է մեկ ձկնորս
Թայլանդում հզոր փոթորկի հետևանքով կան զոհեր: Տուժել են տեղի բնակիչները, զբոսաշրջիկներն անվնաս են: Տասնյակ հազարավոր տեղացիներ տարհանվել են: Փոթորկի պատճառով խափանվել է Էլեկտրականությունը, իշխանությունները սպասում են հորդառատ անձրևների ավարտին վերականգնողական աշխատանքներ իրականացնելու համար:

Թայլանդի տուրիստական մի քանի կենտրոններ, որոնք օդերևութաբանների կանխատեսմամբ պետք է ամենամեծ վնասը կրեին, հիմնականում չեն տուժել: Հզոր փոթորիկը շրջանցել է այդ հատվածները և հարվածել այլ ափերի: 3 տեղացի զոհվել է, մեկ ձկնորս` անհետ կորել: Իշխանությունը սկսել է զանգվածային տարհանում, 34 հազար մարդու տեղափոխել են ժամանակավոր կացարաններ, որոնք տեղավորված են դպրոցներում և պետական այլ շինություններում:

Փաբուկ փոթորկին տեղի իշխանությունը լավ էր պատրաստվել, նախապես ամեն ինչ կազմակերպել էին, զբոսաշրջիկներին հորդորել էին հեռու մնալ ափից: Չնայած դրան, ռուսաստանցի մի զբոսաշրջիկ մահացել է` փորձելով փրկել ալեկոծվող ծովում հայտնված դստերը: Տեղացիներից շատերին տեղափոխել են մինչև փոթորկի մեկնարկը, ոմանց էլ փրկել են չդադարող անձրևներից:

Ծովում նավարկությունը դադարեցվել է, խափանվել է էլեկտրականությունը, իշխանությունը սպասում է եղանակի բարելավմանը վերականգնողական աշխատանքները սկսելու համար: