Array ( [mr_id] => 77885 [mr_node] => 71549 [mr_media] => 72817 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 72817 [media_album] => 1 [media_path] => media/2019/01/72817.jpg [media_name] => Alla zatik copy.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-01-08 13:13:06 )
Facebook Instagram Youtube
Հայ Առաքելական եկեղեցին նշում է Քրիստոսի ծննդյան և մկրտության տոնը
Երեկոյան հայկական բոլոր եկեղեցիներում հնչել է Ճրագալույցի պատարագը, որից հետո հավատացյալները միմյանց սկսել են փոխանցել Քրիստոսի ծննդյան ավետիսը` միմյանց ողջունելով` «Քրիստոս ծնավ և հայտնեցավ, մեզ և ձեզ մեծ Ավետիս»:

Երեկոյան ժամերգությունից հետո Եկեղեցական օրացույցով օրը փոխվեց և սկսվեց «Հայտնության» կամ «Աստվածահայտնության» տոնը: Այն սկսվում է Սուրբ Ծննդյան Ճրագալույցի պատարագով: Քրիստոսի ծնունդն ու մկրտությունը եկեղեցին տոնում է միասին:

Հունվարի 6-ի առավոտյան մատուցվում է տոնական Պատարագ, որի ավարտին կատարվում է Ջրօրհնեքի կարգ` ի հիշատակ Հիսուսի մկրտության: Խաչը ջուրն են իջեցնում և օրհնում, ինչպես Հիսուս օրհնեց ջուրն իր մկրտությամբ: Պատարագիչ քահանան մյուռոն է կաթեցնում ջրի մեջ և օրհնում: Հավատացյալներն այդ ջրից տուն են տանում` որպես օրհնություն: Տոնական սեղանին այդ օրը դնում են ձուկ, չամիչով և չրերով պատրաստված փլավ, տապակած կանաչեղեն, գաթա և կարմիր գինի: Հունվարի 5-ին ավարտվում է նաև դեկտեմբերի 29-ից սկսված պահքի շրջանը:

Ս. Ծննդյան տոնից հետո քահանաները կատարում են տնօրհնեքի կարգ, այցելում են հավատացյալների տներն` ավետելու Հիսուս Քրիստոսի Ծնունդը: «Քրիստոս ծնավ և հայտնեցավ, մեզ և ձեզ մեծ ավետիս»: