Array ( [mr_id] => 77886 [mr_node] => 71550 [mr_media] => 72820 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 72820 [media_album] => 1 [media_path] => media/2019/01/72820.jpg [media_name] => Ani xazaxstan ardzaganqner copy.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-01-08 13:20:50 )
Facebook Instagram Youtube
Ղազախական Կարագանդա քաղաքում աճում են հակահայկական տրամադրությունները
Ղազախստանի Կարագանդա քաղաքում հունվարի մեկի գիշերը տեղի ունեցած դանակահարությունից հետո, քաղաքում զանգվածային ցույցեր են սկսվել՝ անկողմնակալ քննության պահանջով: Դանակահարության հետևանքով մահացել է մեկ մարդ, երեքը վիրավորվել էին: Ծեծկռտուքի մասնակիցներ Սոխակ Մալխասյանը, Թորգոմ Մալխասյանը և Կաիր Նադիրբեկովը ձերբակալված են: Եվս մեկ հայ, Նարեկ Գուրուրյանը, հետախուզման մեջ է: Ղազախական լրատվամիջոցները հայտնել են, որ սպանության կասկածյալներն ի սկզբանե ադրբեջանցիներ են եղել, սակայն դեպքի հաջորդ օրը պարզվել է, որ խոսքը հայերի մասին է:

  
Ազգամիջյան խառնաշփոթը սկսվեց ողբերգությունից անմիջապես հետո: Ամանորի ճաշկերույթը Կարագանդայի «Հին Հռոմ» ռեստորանում ավարտվեց ծեծկռտուքով, սպանվեց մեկ, վիրավորվեց երեք ղազախ: Դանակահարության կասկածանքով ձերբակալվեցին երկու հայեր Սոխակ Մալխասյանը և Թորգոմ Մալխասյանը, ևս մեկ հայ՝ Նարեկ Գուրուրյանը հետախուզման մեջ է:

Ամանորի չարաշահված ալկոհոլը վերաճեց ազգայնական ատելության: Հայերին պատժելու կոչերով փողոց դուրս եկան տեղացիները: Ղազախների ատելությունը հրահրվում էր սոցցանցերում: Հենց ազգամիջյան ատելություն սերմանելու համար էլ հարուցվեց ևս մեկ քրեական գործ:

Կարագանդայի մի խումբ ղազախներ որոշեցին հայերից վրեժ լուծել ու մտան ադրբեջանական «Բաքու» սրճարան:

Չնայած պատին կախված ադրբեջանի դրոշին՝ ղազախները սպառնացել են հակահայկական հաշվեհարդարով: Սոցցանցերում տեսանյութը լայն արձագանք է ստացել, ոմանք ահազանգել են քաղաքում ատելության, մյուսները՝ ցածրագույն ինտելեկտի առկայության մասին:

Իրավապահներն այժմ երկու քրեական գործ են քննում: Ղազախստանում Հայաստանի դեսպանատունը և Ղազախստանի դատախազությունը հայտարարել են՝ սպանությունը կենցաղային հողի վրա է տեղի ունեցել՝ դատապարտելով ատելության քարոզը բազմազգ Ղազախստանում: