Array ( [mr_id] => 77887 [mr_node] => 71551 [mr_media] => 72821 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 72821 [media_album] => 1 [media_path] => media/2019/01/72821.jpg [media_name] => 5c31dcde8ea47_medium-504x270.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-01-08 13:27:07 )
Facebook Instagram Youtube
Կարագանդայում իրավիճակը մեղմելու փորձ է արել Ղազախստանի հայ համայնքը
Ղազախստան խորհրդարանի հայ պատգամավորը հայտարարել է, որ հայերին վտանգ չի սպառնում: Ըստ Շավարշ Քոչարյանի՝ կենցաղային միջադեպն ազգամիջյան բախում չէ:

Կարագանդայում տեղի ունեցած դանակահարությունը չի կարող ազգամիջյան կոնտեքստ ունենալ, քանի որ հենց դանակահարողների խմբում եղել է ազգությամբ ղազախ քաղաքացի՝ Վարչապետի պաշտոնակատարն է արձագանքում Երևան-Աստանա օրակարգի վերջին շաբաթվա գլխավոր հարցին: 

Կարագանդայում ստեղծված իրավիճակը մեղմելու փորձ է կատարում տեղի հայ համայնքը: Տեսաուղերձում համայնքի ներկայացուցիչներն ընդգծում են, որ անկախ ազգային պատկանելությունից մեղավորները պետք է պատժվեն: 

Համայնքի ներկայացուցիչներն ընդգծում են, որ օգնում են ոստիկաններին Հայաստանի որոնվող քաղաքացուն գտնելու հարցում: Ղազախստանի խորհրդարանի հայ պատգամավոր Նարինե Միքայելյանը բացառիկ մանրամասներ է հայտնում: Հետախուզվող Նարեկ Գուրուրյանը ողբերգության գլխավոր կասկածյալն է, Ղազախստան էր ժամանել կարճ ժամանակ առաջ և այնտեղ բարեկամներ չուներ, ինչը բարդացնում է որոնողական աշխատանքները: Հենց դա էլ իրավիճակը սրում է: Ցույցեր և լարվածություն կա, բայց այդ ամենը վերահսկելի է: 

Հայ պատգամավորի խոսքով ` մեկ հայը կարճատև այցի ընթացքում կոնֆլիկտային իրավիճակ է ստեղծել ամբողջ համայնքի համար: Ղազախստանում ապրում է տեղի քաղաքացիություն ունեցող 16 հազար հայ և 3000 Հայաստանի քաղաքացի: Սա միայն պաշտոնական տվյալներով: Եվ ամանորի գիշերվա ողբերգությունից հետո նրանք այժմ գերզգայուն կոնֆլիկտի կենտրոնում են: 

Հետախուզվող Նարեկ Գուրուրյանը տեսաուղերձ է տարածել, որում ընդգծում է` ինքը մարդասպան չէ:

Հայաստանի արտգործնախարարությունը և Աստանայում Հայաստանի դեսպանատունը կապի մեջ են Ղազախստանի իշխանությունների հետ: Փոխարտգործնախարարը մանրամասներ է ներկայացնում թեմայի շուրջ պետական մակարդակով շփումներից: 

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հեռախոսազրույց է ունեցել ղազախ գործընկերոջ հետ, որը հավաստիացրել է` կենցաղային վեճն ազգամիջյան բախում չի դառնա, հայերի դեմ արշավի և խտրական վերաբերմունքի մասին չի կարող խոսք լինել: