Array ( [mr_id] => 77888 [mr_node] => 71552 [mr_media] => 72822 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 72822 [media_album] => 1 [media_path] => media/2019/01/72822.jpg [media_name] => Carahatum copy.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-01-08 13:29:37 )
Facebook Instagram Youtube
«Դիլիջան» ազգային պարկի Փիշիկ տեղամասում գրանցվել է ապօրինի ծառահատումներ
Ազգային պարկում ծառահատումների փաստով ոստիկանությունը նյութեր է նախապատրաստում:

Բնապահպանների հրապարակած տեսանյութում ցուցադրվում է այն տեխնոլոգիան, որի միջոցով առողջ ծառերը վերածվում են քամատապալ ծառերի: Ըստ տեսանյութի, անտառագողերը շատ խորն օգնում են քամուն հաստաբուն ծառերը տապալելու համար:

Նկարահանումը կատարվել է Դիլիջան ազգային պարկի Փիշիկ տեղամասում: Տեսանյութի հեղինակի պնդմամբ՝ այս տեխնոլոգիան կիրառող անտառագողերը նույնիսկ նշաններ են անում իրենց կտրած ծառերի վրա, որպեսզի տապալումից հետո ուրիշները չտանեն:

«Դիլիջան» ազգային պարկի տնօրենը մինչև այս հայտարարել էր, որ իրենց մոտ ծառահատումներ չկան, կա միայն թափուկի հավաքում, որն իրենց հսկողության տակ է: «Ժամը» լրատվականի հետ հեռախոսազրույցում ազգային պարկի տնօրենը պարզաբանեց, որ ծառերը վնասվել են դեկտեմբերի 9-ին:

Սուրեն Աղաջանյանը հայտարարեց, որ այդ կիսակտրած ծառերը որքան էլ քամին տապալի, միևնույնն է դրանք չեն համարվում քամատապալ ծառեր: Նա համարում է, որ այս տեսանյութը միտումնավոր է մեկ ամիս հետո նկարահանվել ու տարածվել:

Ոստիկանությունը տեղեկացրել է, որ դեկտեմբերի 26-ին ոստիկանության Դիլիջանի բաժնում դատախազությունից անտառխախտման վերաբերյալ ստացվել է արձանագրություն: Երկու օր անց ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողներն ու բնապահպանության և ընդերքի տեսչության աշխատակիցները կատարել են դեպքի վայրի զննություն: Նախապատրաստվում են նյութեր: