Array ( [mr_id] => 77889 [mr_node] => 71553 [mr_media] => 72823 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 72823 [media_album] => 1 [media_path] => media/2019/01/72823.jpg [media_name] => Vitali Qreakan qronikon 2 copy.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-01-08 13:30:56 )
Facebook Instagram Youtube
shamshyan.com. Կրակոցներ, բնակարանային գողություն, վթար
Բանավանում մեքենայից որսորդական հրացանով կրակել է փողոցում կանգնածների վրա: Գյումրիում բնակարաններից գողացել են գումար, ոսկե և արծաթե իրեր: Բռնակոթում կենցաղային վեճի ժամանակ որդին սպանել է հորը: Երևանում վարորդը հարբած վիճակում մեքենայով հարվածել է ոստիկանական մեքենային:

Քրեական թրիլլեր Արարատի մարզում: Հունվարի 5-ին, կեսգիշերին մոտ, մի երիտասարդ մեքենայից որսորդական հրացանով կրակել է դրսում կանգնած մարդկանց վրա: Փողոցում մեկը վիրավորվել է ոտքից, մյուսն էլ` ձեռքից: Ոստիկանությունը փնտրում է կրակողին, որսորդական հրացանը և նրա վարած մեքենան:

Գյումրիում թալանել են բնակարան, որի տերը դեկտեմբերի 31-ից հունվարի 5-ը տանը չէր: Նրա բնակարանից հափշտակել են 1,5 միլիոն դրամ: Գյումրիի մեկ այլ քաղաքացու բնակարանից էլ գողացել են ոսկե և արծաթե իրեր:

Կենցաղային վեճն ավարտվել է սպանությամբ: Նախնական տվյալով հայրը դանակով հարձակվել է որդու և իր կնոջ վրա: Քաշքշուքի ընթացքում որդին բռնել է դանակի շեղբը, մոտեցրել հոր կոկորդին: Այնուհետև աղյուսով երկու անգամ հարվածել է նրա գլխին: Հայրը սեղանից վերցրել է խոհանոցային դանակը և նորից հարձակվել որդու վրա: Տղան հորից վերցրել է դանակը և 4 անգամ հարվածել նրա կրծքավանդակին: Հայրը մահացել է, որդին՝ ձերբակալվել:

Դասախոսը, մանկապարտեզի մանկավարժը, ուսանողը և աշակերտները փողոցում վիճել են: Նրանք քարերով, փայտերով, ձեռքերով ու ոտքերով հարվածել են միմյանց: Հետաքննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կռվին մասնակցածներն ազատ են արձակվել:

Մերսեդեսի վարորդը ալկոհոլի ազդեցության տակ մեքենան վարել է խախտումներով: Ճանապարհային ոստիկանությունը փորձել է կանգնեցնել վարորդին, սակայն նա չի ենթարկվել կանգնելու հրահանգին: Քաղաքի կենտրոնում սկսվել է հետապնդումը: Սայաթ-Նովա փողոցում ոստիկանները փակել են մեքենայի ճանապարհը: Մերսեդեսը հարվածել է ոստիկանական մեքենային: Ճանապարհային ոստիկանությունը մեքենան տեղափոխել է պահպանվող տարածք: