Array ( [mr_id] => 77890 [mr_node] => 71554 [mr_media] => 72824 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 72824 [media_album] => 1 [media_path] => media/2019/01/72824.jpg [media_name] => Avetis Golden globe copy.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-01-08 13:33:35 )
Facebook Instagram Youtube
Հայտնի են «Ոսկե Գլոբուս» մրցանակաբաշխության հաղթողները
Լոս Անջելեսում կայացել է հեղինակավոր «Ոսկե գլոբուս» կինոմրցանակաբաշխությունը: Պարգևատրվածների շարքում են արևմտյան կինոաշխարհի մի շարք տաղանդավոր ներկայացուցիչներ:


Օսկարից ու Գրեմմիից հետո հոլիվուդի 3-րդ ամենահայտնի մրցանակը ոսկե գլոբուսն է: Ամերիկյան հայտնի կինոմրցանակի ժյուրին Լոս Անջելեսում հայտարարել է հեղինակավոր Գոլդեն գլոբուսի այս տարվա հաղթողներին:

«Լավագույն դրամա» անվանակարգում հաղթել է լեգենդար Queen ռոք խմբի մասին պատմող Ռեժիսոր Բրայան Սինգերի «Բոհեմյան ռապսոդիա» կենսագրական ֆիլմը: Պրեմիերիայից մեկ շաբաթ անց այն գլխավորել էր միջազգային տեսավարձույթի առաջատար դիրքերը ու հավաքել 743 միլիոն դոլար:

Լավագույն դրամատիկ դերասան է ճանաչվել «Բոհեմյան ռապսոդիա»-ում ռոք երաժիշտ Ֆրեդի Մերկուրիին մարմնավորած Ռամի Մալեքը: «Լավագույն ռեժիսոր» անվանակարգում հաղթել է Ալֆոնսո Կուարոնը՝ «Ռոմա» ֆիլմի համար:

Լավագույն դրամատիկ դերասանուհի անվանակարգում ներկայացված էին Նիքոլ Քիդմանը, Լեդի Գագան, Մելիսա Մաքքարտին, Ռոզամունդ Փայքը, սակայն մրցանակը բաժին հասավ Գլեն Քլոուզնին:

«Լավագույն երգիծական ֆիլմ կամ մյուզիքլ» անվանակարգում հաղթել է Փիթեր Ֆարելիի «Կանաչ գիրքը» ֆիլմը, նույն անվանակարգի լավագույն դերասան է ճանաչվել Քրիստիան Բեյլը, նա «Փոխնախագահ» ֆիլմում մարմնավորել է ԱՄՆ նախկին փոխնախագահ Դիք Չեյնիին: