Array ( [mr_id] => 77891 [mr_node] => 71555 [mr_media] => 72825 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 72825 [media_album] => 1 [media_path] => media/2019/01/72825.jpg [media_name] => Davo Fransia copy.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-01-08 13:35:17 )
Facebook Instagram Youtube
Փարիզի Դեղին ժիլետների 8-րդ շաբաթը. Ցույցերը վերաճել են բախումների
Ֆրանսիայում բողոքի ցույցերի հերթական ուիքենդն ավարտվել է ձերբակալություններով: Մի խումբ ցուցարարներ անկարգություններ են հրահրել, փորձել ներխուժել կառավարական շենքեր: Դեղին ժիլետների ակցիայի կազմակերպիչները համոզված են, որ քաոս տարածողները սադրիչներ են, որոնց գործողությունները թույլ չեն տալիս, որպեսզի իրենց պահանջները լսելի լինեն:

Դեղին ժիլետների ցույցերի 8-րդ շաբաթ-կիրակին փողոց դուրս բերեց 50 հազար մարդու երկրի ամբողջ տարածքում: Սա զգալիորեն փոքր թիվ է առաջին ցույցերի համեմատ, բայց ավելի մեծ, քան նախորդ մի քանի ցույցերն էին:

Ավանդական ծեծը սկսվեց Փարիզի կենտրոնում: Մի խումբ ցուցարարներ հարձակվեցին ոստիկանների վրա, մեկ այլ վայրում ցուցարարները փորձեցին ներխուժել կառավարական շենքեր: Այրվեցին մեքենաներ, հարձակման ենթարկվեց Իշխող կուսակցության խոսնակի գրասենյակը:

Ձերբակալվել է 34 մարդ, նրանցից մեկը պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ է, որը փորձել է ծեծել ոստիկանի: Ցուցարարների ղեկավարների գլխավոր խնդիրը դեղին ժիլետների ակցիաները բռնությունից հեռու պահելն է: Դրա համար նրանք կազմակերպել են կանանց երթ՝ ընդգծելու համար, որ որոշ խուլիգանների պատճառով իրենց պահանջները լսելի չեն դառնում ու բոլորը կենտրոնանում են վանդալիզմի վրա: Ցուցարարների գլխավոր պահանջը նախագահ Մակրոնի հրաժարականն է ու այնպիսի մեխանիզմի ստեղծումը, որ ժողովրդի համար անընդունելի օրենքները հնարավոր լինի չեղարկել հանրաքվեի միջոցով: