Array ( [mr_id] => 77892 [mr_node] => 71556 [mr_media] => 72826 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 72826 [media_album] => 1 [media_path] => media/2019/01/72826.jpg [media_name] => Alla Sev Hanqer copy.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-01-08 13:37:15 )
Facebook Instagram Youtube
Սև հանքեր. Քրեական դրաման Արմենիա Պրեմիումի եթերում կլինի երկուշաբթիից` ուրբաթ, 21:00
Այստեղից էլ սկսվում է ամբողջ պատմությունը: Սև հանքեր նոր սերիալի հիմքում սահմանամերձ գյուղում հայտնաբերված ոսկու հանքի շահագործման դրաման է:

Ucom ցանցում գործող «Արմենիա պրեմիում» հեռուստաալիքով ցուցադրվող քրեական դրամայի ռեժիսորը Դավիթ Զոհրաբյանն է, ֆիլմում իրադարձությունները դինամիկ են զարգանում, ծավալվող գործողությունները ամփոփված են 25 մասում: Ռեժիսորի համոզմամբ, հեռուստադիտողին սպասում են դիտարժան րոպեներ ու պրոֆեսիոնալ դերասանական խաղ: 

Ըստ սցենարի գյուղում հայտնաբերված ոսկու մեծ պաշարի լուրը երկրաբանները հայտնում են իրենց վարձակալած մեծահարուստին, որին մարմնավորում է Շահեն Ոսկանյանը: Մեծահարուստը սկսում է միջոցներ ձեռնարկել ոսկու հանքը շահագործելու համար, բայց գյուղացիները դիմադրում են: Գերհագեցած ու լարված իրադարձություններով լի «Սև հանքեր» դրաման հեռուստադիտողները մեկ օր շուտ կարող են դիտել նաև «Յուքոմ»-ի տեսավարձույթի բաժնում: 

«Սև հանքեր»-ում ընտրված է լավագույն դերասանական կազմը, գլխավոր հերոսին մարմնավորում է Աշոտ Տեր-Մաթևոսյանը: Գլխավոր հերոս Արամը ծառայությունից վերադառնում է հայրենի գյուղ: Նա ևս դեմ է ոսկու հանքի շահագործմանը: Սկսվում է մեծ պայքար: 

Ընտրված դերասանական թիմը առաջին անգամ է աշխատել միասին: Նկարահանումներն անցել են գերլարված, սակայն մթնոլորտը ընկերական է եղել: 

«Սև հանքեր» քրեական դրաման «Արմենիա պրեմիում»-ը կցուցադրի երկուշաբթիից ուրբաթ երեկոյան` 9-ին: