Array ( [mr_id] => 77894 [mr_node] => 71557 [mr_media] => 72827 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 72827 [media_album] => 1 [media_path] => media/2019/01/72827.jpg [media_name] => Ani Talish sahmanner copy.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-01-08 13:38:15 )
Facebook Instagram Youtube
Հայ դիրքապահները հարաբերական խաղաղությունն օգտագործում են ամրանալու նպատակով, Թալիշի դիրքերը վերազինվել են
Ապրիլյան պատերազմի կիզակետում հայտված Թալիշի մի քանի դիրքեր այդ օրերին ծառայածների աչքերով անճանաչելի են դարձել:

Արցախի հյուսիսի արևելյան դարպասների անվտանգությունն ապահովող զորամասում հաղթական զարկերը բերել են ապրիլին հաղթած ժամկետայինները: Այս ուղությամբ ամենաթեժ մարտական գործողություններում հերոսացած, զորացրված տղաները միավորվել են, վերադարձել հարազատ զորամաս` իրենց փոխարինած տղաների նոր տարին ամենակարևոր խոսքով շնորհավորելու: 

Զորամասից` առաջնագիծ: Ուղղությունը դեպի այն մարտական դիրք, որտեղից, ինչպես ասում են իրենք, սկսվել է պատերազմը: Ճանապարհին մտնում են մոտակա գրեթե բոլոր դիրքերը: 

Առաջինն աչք են ծակում արևային պանելները: Համակարգը թույլ է տալիս հենց մարտական դիրքում լույսից ստանալ էլեկտրաէներգիա: Հովհաննես Առաքելյանն այս ամենի` ամբողջ զորամասի կապի պատասխանատուն է` կապի վաշտի հրամանատարը: 

Ավագ լեյտենանտ Առաքելյանին առաջին անգամ հանդիպել ենք երկու տարի առաջ: Այս ուղղությամբ հակառակորդի դիվերսիան տապալած, ադրբեջանցի զինծառայողին գերեվարած սպան է: Իր բռնած գերու, Ադրբեջանում հայտնված հայ գերու, գերիների փոխանակման մասին խոսակցություններն այստեղ ու նրան էլ են հասել: Երկու մարդասպան ադրբեջանցիներին հանձնելու հարցը մի կողմ, բայց իր բռնած գերուն վերադարձնելուն դեմ չէ` եթե այդ կերպ հնարավոր է փրկել Կարեն Ղազարյանին: 

Հայկական ու ադրբեջանական դիրքերի հեռավորությունն այս կետում 1500 մ է: Հայ դիրքապահները դիտարկում են հակառակորդի խրամատները, միջդիրքային ճանապարհները, քողարկման համակարգերը, երթևեկը: 

Ամենավտանգավոր դիրքը հսկող զինվորը բոլոր մանրամասներով ցույց է տալիս իր առջև եղած ադրբեջանական դիրքերի ենթակառուցվածքները: 

Այս դիրքում բոլորի ուշադրության կենտրոնում երիտասարդ հայրիկն է: Դիրք մտնելուն պես բոլորը նրա ու նորածնի մասին են պատմում: 

Զորացրվելուն պատրաստվող զինվորն ասում է` 2 տարվա գլխավոր գործը խրամաբջիջների նոր ցանցն է: Դիրքի որ կողմում ուզեք` ցույց կտան: 

Մայոր Նիկողոսյանը զորամասի լավագույն գումարտակի հրամանատարն է: Մարտական գործողությունների մասնակից զինվորականը առաջնագծում կրակոցների նկատելի դադարն օգտագործում է ամարանալու և հնարավոր սրումը կանխելու նպատակով: 

Հակառակորդն այժմ դիտարկում է հատկապես հայկական կողմի շարժը գիշերային ժամերին: 

Արցախի երկնքում հայտնված անօդաչուի թռիչքին հայ դիրքապահների արձագանքի մասին հացին ի պատասխան փորձառու սպան խորհրդավոր ժպտում է: Միայն ասում` որ խանգարել են դիտարկել, տեղեկություն արձանագրել: 

Արցախի հյուսիս-արևելքը հսկող զինվորների հետ զրույցում նկատելի էր ընդհանուր շեշտ: Նրանք բոլորը կարևորում են, որ թեև հակառակորդը լուռ է, թեև կան պաշտպանական նոր հնարավորություններ, թեև ունեն կյանքում անձնական ուրախություններ, ամենակարևորը` զգոնությունը միշտ կրկնապատիկ է: