Array ( [mr_id] => 77902 [mr_node] => 71558 [mr_media] => 72828 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 72828 [media_album] => 1 [media_path] => media/2019/01/72828.png [media_name] => piano-post-810x420.png [media_type] => 0 [media_creation_date] => 2019-01-08 13:45:51 )
Facebook Instagram Youtube
Երևանցիները 6 դաշնամուր են նվիրել Պեմզաշենի երաժշտական դպրոցին
Ֆեյսբուքյան մեկ գրառումը միանգամից 110 անգամ տարածվեց. առաջարկում էին նվիրել դաշնամուր: Նվիրատվությամբ գյուղի դպրոցին հասած դաշնամուրները Պեմզաշենի համար դարձան Նոր տարվա նվեր:

Միանգամից վեց դաշնամուր Երևանից գնացին Պեմզաշեն: Դաշնամուրները Պեմզաշենի երաժշտական դպրոցին նվիրել առաջարկեց կինովավերագրող Կարեն Խաչատրյանը: Մեկ գրառումը ֆեյսբուքում միանգամից 110 անգամ տարածվեց, բազմաթիվ մեկնաբանություններում առաջարկում էին նվիրել դաշնամուր:

Իր ամուսնական կյանքի ու տան առաջին իրը պեմզաշենցի երեխաներին նվիրեց նաև տիկին Սվետլանան: Դաշնամուրը գնել էին ամուսնու հետ, երբ դեռ տանը նույնիսկ աթոռ ու սեղան չունեին:

Բարսեղյաններն ասում են, իրենց ընտանիքում դաշնամուրի «առաքելությունն» ավարտված է, հիմա այն կծառայի Պեմզաշենի երաժշտական դպրոցին:

Նվիրատվությամբ գյուղի դպրոցին հասած դաշնամուրները Պեմզաշենի համար դարձան Նոր տարվա նվեր: Համայնքը նույնիսկ նորոգված, բայց դեռ դատարկ ու նոր երաժշտական դպրոց ուներ, չէին տեղափոխվում, քանի որ գործիքները հին են, տեղափոխման ընթացքում կարող էին վնասվել:

94-ին Պեմզաշեն հարս եկած Աննա Համբարյանը որոշեց ամուսնու հետ բացել երաժշտական դպրոց: Միակ երաժիշտն ինքն էր, մասնագետներ, աշակերտներ չկային, գործիքներ չունեին:

24 տարվա ընթացքում, դպրոցում մնաց ընդամենը երկու բաժին՝ դուդուկի ու դաշնամուրի: Բայց դաշնամուրները երկու տասնամյակների ընթացքում այդպես էլ փոխել չկարողացան: Իսկ հիմա մեկ օրում միանգամից վեց նոր դաշնամուր տեղավորվեցին նոր շենքում: Դեռ ներս չմտած, ուսուցիչները նստեցին նոր գործիքների դիմաց: