Array ( [mr_id] => 77916 [mr_node] => 71559 [mr_media] => 72829 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 72829 [media_album] => 1 [media_path] => media/2019/01/72829.png [media_name] => Screen_Shot_2019_01_03_at_9.09.15_AM.0.png [media_type] => 0 [media_creation_date] => 2019-01-08 15:15:47 )
Facebook Instagram Youtube
Թռչնավանդակից դուրս. Նեթֆլիքսի նոր ֆիլմը դարձել է վտանգավոր ֆլեշմոբի սկիզբ
Ֆիլմը դիտելուց հետո շատ ամերիկացիներ փորձել են կրկնօրինակել հերոսներին. մեքենա վարել, պարել, լողալ, շպարվել ու գնումներ կատարել փակ աչքերով: Ֆլեշմոբին ստիպված եղավ արձագանքել Նեթֆլիքսը` զգուշացնելով աչքակապության վտանգների մասին:

6 միլիոնից ավելի դիտում ունեցած այս կադրերի հերոսը, մեքենան վարում է փակ աչքերով. Նեթֆլիքսի նոր ֆիլմը, որը հասանելի է ընդամենը մոտ 20 օր` նոր ֆլեշմոբի առիթ է դարձել:

Միացյալ Նահանգներում մեծ աղմուկ հանած Ֆիլմի գլխավոր հերոսուհին Սանդրա Բալոքն է: Ռեժիսորը՝ Սյուզան Բիրը: Նրանց հերոսների նպատակը փրկվելն է առեղծվածային արարծներից, որոնց տեսնելն ավարտվում է ինքնասպանությամբ: Այդ պատճառով էլ ֆիլմի հերոսներն ապրում են կապված աչքերով:

Ֆիլմը դիտելուց հետո շատ ամերիկացիներ փորձել են կրկնօրինակել հերոսներին. մեքենա վարել, պարել, լողալ, շպարվել ու գնումներ կատարել փակ աչքերով: Ֆլեշմոբին ստիպված եղավ արձագանքել Նեթֆլիքսը` զգուշացնելով աչքակապության վտանգների մասին:

Ֆլեշմոբին միացավ անգամ Կոլորադոյի ոստիկանությունը: Սոցցանցային շարժման վտանգների մասին ոստիկանը խոսեց փակ աչքերով: