Array ( [mr_id] => 77919 [mr_node] => 71560 [mr_media] => 72831 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 72831 [media_album] => 1 [media_path] => media/2019/01/72831.jpg [media_name] => timthumb.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-01-08 15:20:55 )
Facebook Instagram Youtube
Բագրատաշենի գյուղացիների մի մասը պահանջում է համայնքապետի հրաժարականը
Բագրատաշենը 2016-ից Այրում խոշորացված համայնքի մաս է կազմում, Արկադի Մակյանը գյուղը ղեկավարում է 8 տարի:

Բագրատաշենի վարչական շրջանի ղեկավարի հրաժարականը պահանջող ցուցարարները վաղ առավոտյան փակեցին համայնքապետարանի շենքի մուտքը: Ցույցի մասնակիցները պնդում են, որ վարչական շրջանի ղեկավարը գիշերային լուսավորություն չի անցկացնում, խմելու ջրի, աղբահանության խնդիրները չի լուծում:

Ցուցարարները կարծում են, որ վարչական շրջանի ղեկավարը ընտրողաբար է լուսավորում փողոցները: Արկադի Մակյանը հերքում է այս մեղադրանքը և պնդում, որ մի քանի հոգու պահանջով չի հրաժարվի իր պաշտոնից: Ցուցարարներին Հատկապես զայրացրել է Արկադի Մակյանի հայտարարությունը, որ զզվել է իր գործից:

Բագրատաշենի վարչական ղեկավար Արկադի Մակյանը Հանրապետական է: Ակցիան նախաձեռնել է Մհեր Բաղդասարյանը: Նա նախկին ԲՀԿ-ական է, այժմ ավագանու անդամ է «Իմ քայլը» դաշինքից : Բացի նրանից ավագանու այլ անդամ չի միացել բողոքի ակցիային:

Ավելի ուշ Այրում համայնքի ղեկավարը, բողոքի ակցիայի կազմակերպիչն ու Բագրատաշենի ղեկավարը գրասենյակում շարունակեցին քննարկել, թե ինչպես են լուծելու խնդիրը: Ի վերջո` պայմանավորվեցին հարցը լուծել չորեքշաբթի: Հրապարակում հավաքված քաղաքացիները ձեռք բարձրացնելով կորոշեն հրաժարվի վարչական շրջանի ղեկավարը, թե շարունակի պաշտոնավարել: Մինչև այդ` վարչական շրջանի շենքը կմնա փակ: