Array ( [mr_id] => 77920 [mr_node] => 71561 [mr_media] => 72832 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 72832 [media_album] => 1 [media_path] => media/2019/01/72832.jpg [media_name] => 48406495_10157953166393362_4082417589383331840_n-720x437.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-01-08 15:28:33 )
Facebook Instagram Youtube
Երևանի քաղաքապետարանը հեռացնում է փողոցում առևտուր անողներին
Քաղաքապետարանը խիստ վերահսկողություն է սկսել ապօրինի առևտրով զբաղվողների նկատմամբ: Այս ամսից սկսած` արգելվում է փողոցային առևտուրը: Կարգազանցները կտուգանվեն:

Առաջին անգամ զգուշացնում են, երկրորդ անգամ՝ 20 հազար դրամ տուգանում: Ժամեր առաջ Այս փողոցում կարելի էր միրգ, բանջարեղեն ու միս գնել: Թեև մի քանի մետրի վրա կրպակներ կան ու սուպերմարկետ: 

Փողոցում առևտուրն արգելելուց բացի, այլընտրանք էլ կա: Դավիթաշեն վարչական շրջանում կառուցվել է փոքր շուկա: Փողոցային առևտրով զբաղվողներին առաջարկում են ապրանքները ոչ թե վերցնել ու հեռանալ, այլ գալ այստեղ: Առայժմ 20 աշխատատեղ կա՝ ընդլայնվելու հնարավորությամբ: 

Երևանի քաղաքապետը դեկտեմբերին էր ասել, հունվարին սկսելու են խիստ պայքարը ապօրինի առևտրով զբաղվողների դեմ: Քաղաքապետարանի աշխատակիցները, թաղապետերը ոստիկանների հետ հեռացնում են փողոցում առևտուր անողներին: 

Քաղաքի մայթերին մսամթերքով ու միրգ-բանջարեղենով բեռնված արկղերը ոչ միայն տգեղ են, այլև առողջության համար վտանգավոր: Ապրանքները հաճախ մակնշված չեն լինում: Այս ամիսների ընթացքում քաղաքապետարանը բողոքներ է ստացել նաև զբոսաշրջիկներից: Քաղցր բամբակից ու փայլփլուն խաղալիքներից մաքրելու են նաև Հանրապետության հրապարակը: