Array ( [mr_id] => 77911 [mr_node] => 71562 [mr_media] => 72833 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 72833 [media_album] => 1 [media_path] => media/2019/01/72833.jpg [media_name] => pompeo.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-01-08 15:34:29 )
Facebook Instagram Youtube
ԱՄՆ պետքարտուղար Պոմպեոն 8 օրում կայցելի Մերձավոր Արևելքի 8 երկիր
Լարվածության աճի ֆոնին Իրանն ամերիկյան ջրերի մոտ ռազմանավեր կուղարկի որպես Պարսից ծոցում ամերիկյան ռազմանավերի ներկայությանը հակազդող միջոց:

Սիրիայից ամերիկյան զորքը դուրս բերելու նախագահ Թրամփի որոշումը Վաշինգտոնի արտաքին քաղաքական առաջնահերթությունները չի չեղարկում: Դրա ապացույցը պետքարտուղարի 8-օրյա տուրնեն է Միջին Արևելք: Մայք Պոմպեոն 8 օրում կայցելի 8 երկիր:

Մերձավոր Արևելք այցի հիմնական նպատակը Իրանի դեմ միջազգային կոալիցիայի ձևավորումն է: Կոալիցիոն դաշնակից երկրների մեջ են բահրեյնը, Եգիպտոսը, Քաթարը, Քուվեյթը, ԱՄԷ-ն, Օմանն ու Սաուդյան Արաբիան:

Միաժամանակ Պոմպեոն վստահեցրել է, որ այդ նպատակը բխում է հենց իրանցիների շահերից: Իրանի առաջնորդը Պոմպեոյի ջանքերն անիմաստ է որակել: Ռոհանիի խոսքով՝ Թեհրանը շարժվելու է սեփական ճանապարհով:

Լարվածության աճի ֆոնին Իրանն ամերիկյան ջրերի մոտ ռազմանավեր կուղարկի որպես Պարսից ծոցում ամերիկյան ռազմանավերի ներկայությանը հակազդող միջոց: