Array ( [mr_id] => 77906 [mr_node] => 71563 [mr_media] => 72834 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 72834 [media_album] => 1 [media_path] => media/2019/01/72834.jpg [media_name] => cyntoia_brown_black_woman_arrested.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-01-08 15:37:42 )
Facebook Instagram Youtube
#FreeCyntoiaBrown. Քարդաշյանի թվիթի շնորհիվ Թենեսի նահանգապետը ներում է շնորհել ցմահ դատապարտված կնոջը
Ամերիկուհին 16 տարեկանում ենթարկվել էր թրաֆիքինգի ու սպանել էր իրեն սեռական բռնության ենթարկած տղամարդուն:

Թենեսիի նահանգապետ Բիլ Հեսլեմը ներում է շնորհել ցմահ դատապարտված Սինտոյա Բրաունին: Ամերիկուհին 16 տարեկանում ենթարկվել էր թրաֆիքինգի ու սպանել էր իրեն սեռական բռնության ենթարկած տղամարդուն: Սինտոյայի պատմության մասին միլիոնավոր մարդիկ իմացան Քիմ Քարդաշյանի թվիթի շնորհիվ: Հեռուստաաստղը ներկայացրել էր դեռահասի պատմությունն ու կոչ արել պայքարել նրա ազատության համար: Շուտով Քիմին միացան Ռիհաննան, Սնուփ Դոգը, մոդել Կառա Դելևինն ու բասկետբոլիստ Լեբրոն Ջեյմսը: #FreeCyntoiaBrown հեշթեգի ներքո Քիմը ստորագրահավաք սկսեց ու նախագահ Թրամփին խնդրագիր ներկայացրեց: 15 տարվա բանտարկությունից հետո Սինտոյան ազատության մեջ է: Քիմն իր թվիթերյան էջում Նահանգապետին շնորհակալություն է հայտնել: