Array ( [mr_id] => 77925 [mr_node] => 71564 [mr_media] => 72835 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 72835 [media_album] => 1 [media_path] => media/2019/01/72835.jpg [media_name] => 529c57dfc0f23_medium.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-01-08 15:44:05 )
Facebook Instagram Youtube
Ձմեռային զորակոչը մեկնարկել է նորություններով
Պաշտպանության նախարարի հրամանով՝ այս տարվա ձմեռային զորակոչի ընթացքում ժամկետային զինծառայողները կարող են ունենալ բջջային հեռախոսներ: Դրանք չեն ունենա տեսա և լուսանկարահանման ու համացանց մուտք գործելու հնարավորություն:

Բանակի գլխավոր շտաբի պետը զորակոչի առաջին օրը կենտրոնական հավաքակայանում հավաքված նորակոչիկներին գլխավոր նորության նրբություններն է հայտնում: Այս տարվանից զինվորները կարող են հեռախոս ունենալ, բայց սահմանափակ ժամերի և հնարավորություններով: Նորակոչիկներից մի քանիսն արդեն հեռախոսներով են: 

Գեներալի շուրջն այն նորակոչիկներն են, որոնք առաջիկա երկու տարում զինվորներ և զինտեխնիկա են փոխադրելու: Բանակի ապագա վարորդներին շտաբի պետը զգուշացնում է` հենց սկզբից իրենց անձնակազմ չեն վստահի: Զորամասում էլ շատ սովորելու բան կա: Միայն դրանից հետո: 

Նորակոչիկներն իրականում հասկանում են գործի պատասխանատվությունը: 

Վերջին ողբերգական պատահարներից հետո բանակում վարորդների և տեխնիկայի հարցը խիստ է դրված: 4 տարում զինուժը համալրվել է 2000-ից ավելի նոր մեքենայով, շահագործումից դուրս է բերվել մաշված տեխնիկան: Հատուկ վերահսկողության տակ են այն մեքենաները, որոնք վարում են ժամկետային զինծառայողներ:

Հանրապետության զինկոմը զորակոչի ամբողջ ընթացքում առաջնահերթ ուշադրության կենտրոնում կպահի առողջական խնդիրներ ունեցող զինվորների հարցը: Նշում է առավել հաճախ նկատվող ախտորոշումները: 

Հավաքակայանից դուրս սպասող ծնողները սրտատրոփ վայրկյաններն են հաշվում, քանի չի եկել մեկնելու ժամը` արցունքներ չկան: Սա զորակոչի առաջին օրն էր: Ձմեռային զորակոչը կավարտվի հունվարի 31-ին: Այսօրվանից սկսվել է նաև բանակից զորացրումների փուլը: