Array ( [mr_id] => 77909 [mr_node] => 71565 [mr_media] => 72836 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 72836 [media_album] => 1 [media_path] => media/2019/01/72836.jpg [media_name] => benfika-i-futbolistuhinery-28--n133334-1.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-01-08 15:50:33 )
Facebook Instagram Youtube
Պրեմիեր լիգայի առաջատար Լիվերպուլը պայքարից դուրս մնաց
Անգլիայի չեմպիոն Մանչեսթեր Սիթին կմրցի Բարնլիի հետ, Տոտենհեմն ուժերը կչափի Քրիսթալ Փելասի հետ:

Ֆուտբոլի Անգլիայի գավաթի խաղարկությունում գրանցվեց առաջին շոկը: Պրեմիեր լիգայի առաջատար Լիվերպուլը պայքարից դուրս մնաց 1/32-րդ եզրափակչում՝ ճանապարհը զիջելով Վուլվերհեմփթոնին: 

Ջեյմս Միլների այս սխալը Լիվերպուլի դարպասին բերեց երեկոյի առաջին գոլը: Գեղեցիկ հակագրոհը եզրափակեց Ռաուլ Խեիմենեսը: Ընդմիջումից հետո Յուրգեն Կլոպի գլխավորած թիմը Դիվոկ Օրիգիի գոլի շնորհիվ կրճատեց հաշիվը:

Հաշիվը հավասար մնաց ընդամենը 4 րոպե. Պորտուգալացի կիսապաշտպան Ռուբեն Նևիշը հաղթանակ ու հաջորդ փուլի ուղեգիր պարգևեց Վուլվերհեմփթոնին:

Տիտղոսի համար պայքարը թևակոխեց 1/16-րդ եզրափակիչ: Այնտեղի սուպերդիմակայության առանցքում Հենրիխ Մխիթարյանն է. Արսենալին բաժին հասավ Մանչեսթեր Յունայթեդը: Անգլիայի չեմպիոն Մանչեսթեր Սիթին կմրցի Բարնլիի հետ, Տոտենհեմն ուժերը կչափի Քրիսթալ Փելասի հետ: