Array ( [mr_id] => 77961 [mr_node] => 71582 [mr_media] => 72848 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 72848 [media_album] => 1 [media_path] => media/2019/01/72848.jpg [media_name] => Zoro Zorakoch avtobus mijadep copy.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-01-09 15:18:14 )
Facebook Instagram Youtube
Նորակոչիկների ավտոբուսի միջադեպի մասնակիցներից մեկը ներկայացել է ՌՈ, մյուսը փախուստի մեջ է
Ըստ Արծրուն Հովհաննիսյանի՝ մեքենան կանգնեցնելն անթույլատրելի է, բայց գուցե իրավիճակը այդպիսի տհաճ ընթացք չստանար, եթե փորձեին քաղաքակիրթ լինել. հարվածներ, գույքի փչացում, սա արդեն գլոբալ խնդիր է:

Նորակոչիկներին հավաքակայան տեղափոխող ավտոբուսը նախ հետապնդեցին, մի քանի հատվածներում փակեցին ճանապարհը, հետո շրջափակեցին, իսկ հետո արդեն մի քանի քաղաքացիական մեքենաներ շրջափակեցին ավտոբուսն ու սկսվեցին հայհոյանքներն ու հարվածներն ավտովբուսի դռանը:

Ավտոբուսում գտնվող նորակոչիկներից մեկի հարազատները փորձել էին այդպես ևս մեկ անգամ հրաժեշտ տալ իրենց զինվորին:

Ըստ Արծրուն Հովհաննիսյանի՝ մեքենան կանգնեցնելն անթույլատրելի է, բայց գուցե այդպիսի տհաճ ընթացք չստանար իրավիճակը, եթե փորձեին քաղաքակիրթ լինել. հարվածներ, գույքի փչացում, սա արդեն գլոբալ խնդիր է:

Պաշտպանության նախարարությունը հայտնեց՝ ՊԱԶ-ը Կոտայքի զինկոմիսարիատի Նաիրիի բաժանմունքից նորակոչիկներին տեղափոխում էր կենտրոնական հավաքակայան:

Նույնը օրը Ռազմական ոստիկանությունում հարուցվեց քրեական գործ՝ խուլիգանության հատկանիշներով, արդեն կեսգիշերին ռազմական ոստիկանություն ներկայացավ Եղվարդի բնակիչ Գոռ Հակոբյանը, ոստիկանությունում հայտնեց, որ քրոջ որդուն էր ուզում տեսնել, զղջում է:

Միջադեպի մյուս մասնակիցը՝ 1996 թվականին ծնված, նախկինում դատապարտված Մերուժան Ոսկանյանը դեռ փախուստի մեջ է: