Array ( [mr_id] => 77945 [mr_node] => 71583 [mr_media] => 72849 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 72849 [media_album] => 1 [media_path] => media/2019/01/72849.jpg [media_name] => default.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-01-09 15:27:20 )
Facebook Instagram Youtube
Թրամփ. Դեմոկրատները հրաժարվում են ֆինանսավորել սահմանների անվտանգությունը
Թրամփը հատուկ ուղերձով դիմել է ամերիկացիներին:

Ամերիկյան կառավարությունը կաթվածահար է եղել: Ֆինանսավորում չկա, նախագահի ու կոնգրեսի վեճը չի կարգավորվում, բյուջեն բախվել է մեքսիկական պատին: Ճգնաժամի առիթով հատուկ ուղերձով Դոնալդ Թրամփը բացատրել է՝ մեղավորը դեմոկրատներն են, որոնք հրաժարվում են հատկացնել պատ կառուցելու համար անհրաժեշը 5 միլիարդ 700 միլիոն դոլարը:

Թրամփը սարսափելի թվեր է հրապարակել: Նրա խոսքով՝ վերջին 2 տարում սահմանապահները ձերբակալել են հանցավոր անցյալ ունեցող 266 հազար միգրանտի: Բայց այս թիվը ստուգել են «Վաշինգտոն Պոստ»-ի լրագրողները ու պարզել, որ խոսքը վերաբերում է նաև սովորական սահմանախախտներին՝ Թրամփին մեղադրելով բոլորին հանցագործ համարելու մեջ: Նախագահի ուղերձին պատասխանել են նաև դեմոկրատները:

Թրամփը խոստումը չի մոռացել, ընդգծել է՝ ի վերջո Մեքսիկան այդ գումարը հետ է վերադարձնելու: Դա տեղի է ունենալու առևտրային նոր համաձայնագրի շնորհիվ ակնկալվող միջոցների տեսքով: Բայց դեմոկրատների հակասությունը սկզբունքային է: Նրանք պատի գաղափարը համարում են անբարոյականություն, չնայած ընդունում են, որ սահմանային անվտանգությունը ենթարկվում է լուրջ փորձության:

Հակասությունները հաղթահարելու տեղ գրեթե չի մնացել, ինչը նշանակում է, որ բյուջեն չի հաստատվելու՝ կաթվածահար անելով կառավարության աշխատանքը: Կողմերը շարունակում են բանակցել ճգնաժամը հաղթահարեու համար: