Array ( [mr_id] => 77949 [mr_node] => 71587 [mr_media] => 72853 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 72853 [media_album] => 1 [media_path] => media/2019/01/72853.jpeg [media_name] => 14.jpeg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-01-09 15:49:16 )
Facebook Instagram Youtube
Amazon-ը դարձել է աշխարհի ամենաթանկ ընկերությունը
Մի քանի տարի շարունակ առաջատար եղած Apple-ը զիջել է դիրքը տեխնոլոգիական աշխարհում:

Microsoft-ը գահընկեց արեց Apple-ին, որն առաջատար էր 4 տարի անընդմեջ: Հետո Amazon-ն առաջ անցավ Microsoft-ից: Հիմա աշխարհում ամենաթանկ ընկերությունների ցուցակում առաջինը Amazon-նն է:

Հունվարի 7-ին սակարկությունների փակման պահին Ջեք Բեզոսի Amazon-ի կապիտալացումը հասել էր 797 մլրդ դոլարի: Microsoft-ի բաժնետոմսերի արժեքն ընկել է գրեթե 1 տոկոս` հասնելով 784 մլրդի:

Amazon-ը կապիտալացման ցուցանիշով գերազանցեց բոլոր մրցակիցներին: Այն Microsoft-ից մի քանի միլիարդ դոլարով առաջ է: Apple-ն այժմ չորրորդ տեղում է՝ 694 միլիարդով: «Ալֆաբեթ» ընկերությունը որին պատկանում է Google-ը, 740 միլիարդ դոլարով հայտնվել է 3-րդ տեղում:

Ընկերության բաժնետոմսերը 9 տոկոս արժեզրկվել են. պատճառը` այֆոնների և ընկերության վերջին մյուս արտադրանքների վաճառքի նվազումն է: