Array ( [mr_id] => 77963 [mr_node] => 71591 [mr_media] => 72857 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 72857 [media_album] => 1 [media_path] => media/2019/01/72857.jpeg [media_name] => 1524903239-6432.jpeg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-01-09 16:43:15 )
Facebook Instagram Youtube
Ստեփանակերտում շմոլ գազի թունավորումից ընտանիքի անդամների մահ է գրանցվել
Ամուսիններն ու որդին մահացել են, դուստրը հիվանդանոցում է:

Յոթ տարեկան Նատալիի փրկությունն Ամանորի հրաշքի է նման: Նա մի ամբողջ ընտանիքից միակ փրկվածն է: 

Նատալիի ծնողներին ու փոքր եղբայրը մահացել են շմոլ գազի թունավորումից: Երբ փրկարարները բացել են բնակարանի դուռը նրանք արդեն մահացած են եղել: Նատալիին ծանր վիճակում տեղափոխել են հիվանդանոց: Բժիշկներն ամբողջ գիշեր պայքարել են երեխայի կյանքի համար: 

Նատալին շարունակում է մնալ վերակենդանացման բաժանմունքում, չնայած դրական դինամիկային` նրա վիճակն առայժմ կայուն-ծանր է: Թե ինչպես է տեղի ունեցել 3 մարդու մահվան պատճառ դարձած գազահոսքը` կպարզեն իրավապահները: Արցախի ոստիկանության քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ։