Array ( [mr_id] => 77967 [mr_node] => 71593 [mr_media] => 72859 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 72859 [media_album] => 1 [media_path] => media/2019/01/72859.jpg [media_name] => judge_court_lousavor1.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-01-09 17:52:30 )
Facebook Instagram Youtube
Քոչարյանի գործով դատաքննությունը հետաձգվեց՝ դատավորին ինքնաբացարկ հայտնելու պատճառով
Դատավոր Նելլի Բաղդասարյանին ինքնաբացարկ են հայտարարել դատախազն ու քննիչը:

Ռոբերտ Քոչարյանին գրավով ազատ արձակելու միջնորդության քննությունն այս անգամ հետաձգվեց դատավորին ինքնաբացարկ հայտարարելու պատճառով: Դատավոր Նելլի Բաղդասարյանին ինքնաբացարկ են հայտարարել դատախազն ու քննիչը, պատճառաբանելով, որ նա մարտի մեկի գործով անցնող մեկ այլ մեղադրյալի հետ լավ հարաբերություններ ունի:

Մինչեւ այս պահը դատարանը չի քննել Ռոբերտ Քոչարյանին գրավով ազատ արձակելու միջնորդությունը: Նախորդ նիստին էլ քննիչը հայտարարել էր, որ անձնական գործեր ունի եւ աշխատանքային ժամի ավարտից հետո նիստը հետաձգվել էր: Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները կարծում են, որ հարցի քննությունը միտումնավոր են ձգում: 

Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խումբը նաեւ դիմում է ներկայացրել Սահմանադրական դատարան` վիճարկելու այն օրենքը, որով վճռաբեկ դատարանը գլխավոր դատախազությունից դիմում է ընդունել: Փաստաբանները կարծում են, որ Վճռաբեկ դատարանը չպետք է վարույթ ընդուներ Քոչարյանի խափանման միջոցի գործով Գլխավոր դատախազության բողոքը, որովհետեւ խոսքը վերաբերում է Ռոբերտ Քոչարյանի անձեռնմխելիությանը, իսկ դա սահմանադրության մեկնաբանության խնդիր է: