Array ( [mr_id] => 77985 [mr_node] => 71609 [mr_media] => 72870 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 72870 [media_album] => 1 [media_path] => media/2019/01/72870.jpg [media_name] => 2012-10-19-minghui-falun-gong-students-01.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-01-10 15:25:42 )
Facebook Instagram Youtube
Տարրական դպրոցի ուսուցիչը միջանցքով քարշ է տվել աուտիզմով երեխային
Դեպքը տեղի է ունեցել Միացյալ Նահանգների Կենտուկի նահանգի Գրինափ շրջանում :

Այս կադրերում երևում է, թե ինչպես է տարրական դպրոցի ուսուցիչը միջանցքով քարշ տալիս աուտիզմով տղայի: Դեպքը ֆիքսել են դպրոցի տեսախցիկները: Տեսանյութը համացանցում տեղադրել է 9-ամյա տղայի մայրը:

Մայրը պատմել է, որ տղան դժվար է խոսում, աուտիզմ, տագնապ և դեպրեսիա ունի: Էնջլ Նելսոնը պահանջել է պատասխանատվության ենթարկել ուսուցչուհուն: Բժիշկներն էլ հաստատել են, որ փոքրիկի թևերին ու մարմնի մյուս հատվածներում կապտուկներ կան:

Երեխային դպրոցի միջանցքով քարշ տված Թրինա Աբրամսը բարկացել է տղայի վրա, որ նա ընդմիջում է խնդրել՝ ասելով, թե հոգնել է: Ուսուցչուհին կարգադրել է շարունակել աշխատել: Հրել է տղային, բռնել թևից ու քարշ տվել դասարանից դուրս:

Մայրը հայտնել է, որ այս դեպքից հետո տղան չի կարողանում գրել, կոճկել կոճակներն ու կապել կոշիկների քուղերը: Տարրական դպրոցը Միացյալ Նահանգների Կենտուկի նահանգի Գրինափ շրջանում է: Ուսուցչուհուն աշխատանքից ազատել են, բայց նա համարում է, որ արտասովոր ոչինչ չի արել: