Array ( [mr_id] => 77995 [mr_node] => 71612 [mr_media] => 59649 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 59649 [media_album] => 10 [media_path] => media/2016/02/59649.jpg [media_name] => arm144428935632.JPG [media_type] => 0 [media_creation_date] => 2016-02-04 12:33:02 )
Facebook Instagram Youtube
Կառավարությունը Փաշինյանին է ներկայացրել ռեստորանային բիզնեսի մտահոգությունները
Քննարկվել են մանկատան երեխաների որդեգրման և ուսման խնդիրները, նաև՝ Հայաստանում Կովկասյան հովազի վերարտադրության խնդիրը:

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ստացել է նամակներ, որ Հայաստանում երեխաների որդեգրման ժամանակ՝ արհեստական խոչընդոտներ են հարուցում, իրավաբանական քաշքշուկ է ստեղծվում: Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց՝ ինչ քաղաքականություն է պետք իրականացնել՝ խթանե՞լ որդեգրումը, թե՞՝արգելել:

Նիկոլ Փաշինյանը հուշեց, որ մանկատան երեխաների համար բարձրորակ կրթություն ապահովելը կարևոր է: Նա աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնակատարից հետաքրքրվեց՝ մանկատներից դուրս եկած երեխաների նկատմամբ պետությունն ի՞նչ պարտավորություն ունի:

Վարչապետ: Նրանց համար կրթություն ապահովելն ավելի կարեւոր է, քան ցանկացած նյութական միջոցով ապահովելը: Մեր քաղաքականությունն այնպիսին պետք է լինի, որ նրանք պատշաճ կրթություն ստանան:

Կառավարությունում քննարկվեց նաև Կովկասյան հովազի վերարտադրության հարցը: Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ առանձնահատուկ ծրագիր պետք է իրականացվի:

Ռեստորանների շրջանառության հարկը 8 տոկոս է դարձել: ՊԵԿ ղեկավարը հանդիպել է ոլորտի ներկայացուցիչների հետ, նրանց մտահոգությունները նա ներկայացրել է վարչապետի պաշտոնակատարին: Ըստ Դավիթ Անանյանի՝ հանդիպում է լինելու նաև վարչապետի մոտ:

ՊԵԿ նախագահի խոսքով՝ ոլորտի ներկայացուցիչները իրեն վստահեցրել են , որ 4-5 տոկոս հարկ վճարելու պայմաններում հնարավոր կլինի գները թողնել նույնը: