Array ( [mr_id] => 78001 [mr_node] => 71615 [mr_media] => 72874 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 72874 [media_album] => 1 [media_path] => media/2019/01/72874.jpg [media_name] => l-Ee1EMlZDEQ.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-01-10 17:19:35 )
Facebook Instagram Youtube
Փաստաբան Էրդալ Դողանը սպառնալիքներ է ստանում հայերի իրավունքները պաշտպանելու համար
Էրդալ Դողանը Թուրքիայի մեջլիսի նախկին պատգամավոր, հայուհի Սելինա Դողանի ամուսինն է: Օրեր առաջ Դողանի գրասենյակի մոտ անհայտ երիտասարդները հետաքրքրվել են փաստաբանի աշխատանքի գալու և աշխատանքից դուրս գալու ժամերի մասին: Գրասենյակի անվտանգության տեսախցիկները ֆիքսել են նրանց դեմքերը: Փաստաբանը տեսագրությունը հանձնել է ոստիկանությանը:

Հրանտ Դինքի կենդանության օրոք նրա փաստաբանը, սպանությունից հետո Դինքի ընտանիքի պաշտպան Էրդալ Դողանը` Թուրքիայի մեջլիսի նախկին պատգամավոր` հայուհի Սելինա Դողանի ամուսինը, ստանում է հաշվեհարդարի սպառնալիքներ: Փաստաբանը հայտնի է իր հայամետ դիրքորոշումներով և գործունեությամբ: Սելինա Դողանը սպառնալիքների մասին բացառիկ մանրամասներ է հայտնում: Կարծում է, որ դրանք իր հետ առնչություն չունեն:

Օրեր առաջ Դողանի գրասենյակի մոտ անհայտ երիտասարդներ են երևացել, որոնք հարցեր են տվել փաստաբանի աշխատանքի գալու և աշխատանքից դուրս գալու ժամերի մասին: Գրասենյակի անվտանգության տեսախցիկները ֆիքսել են այդ երիտասարդների դեմքերը: Տեսագրությունն այժմ ոստիկանությունում է:

Էրդալ Դողանը 20 տարուց ավելի Թուրքիայի դատարաններում պաշտպանում է մարդու իրավունքների ակտիվիստների, լրագրողների, նրանց ում իրավունքները Թուրքիայում խախտվում են պետական մակարդակով: Վերջին տասը տարում փաստաբանի գործունեության կենտրոնում 1937-38-ի Դերսիմի կոտորածն է: