Array ( [mr_id] => 77998 [mr_node] => 71617 [mr_media] => 72876 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 72876 [media_album] => 1 [media_path] => media/2019/01/72876.jpg [media_name] => Nairi Meqenaneri maqsazercum copy.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-01-11 11:20:22 )
Facebook Instagram Youtube
Մեքենայի մաքսազերծման կողմնորոշիչ գինը կարելի է հաշվել առցանց
ՊԵԿ-ը ավտոներկրողներին հնարավորություն է տալիս առցանց հաշվել մեքենայի մաքսազերծման կողմնորոշիչ գինը:

Ըստ Դավիթ Անանյանի՝ կողմնորոշիչ գները շուկայականից ցածր են: դրանք մի քանի ամիսը մեկ փոխվելու են՝ համադրվելով նոր ինֆորմացիայի հետ:

Ըստ Դավիթ Անանյանի՝ իրենք կեղծիքները պարզելու են տարբեր գործիքներով, նաև տարբեր պետությունների հարցումներ ուղղելով: ՊԵԿ նախագահը հայտնեց, որ վթարված մեքենայի արժեքն այսուհետև որոշելու է փորձագետը: Դրա հիման վրա էլ կորոշվի մեքենայի արժեքը:

Ճապոնական և ամերիկյան ավտոաճուրդներում ավտոմեքենաները հնարավոր է գնել շուկայականից մի քանի անգամ ցածր գնով, օրինակ՝ 250-300 դոլարով: Այս դեպքում մաքսազերծման արժեքն ինվոյոսով 100-150 դոլար է կազմում: ՊԵԿ-ի ներմուծած հաշվիչը 2-3 անգամ բարձր գին է սահմանում: 

Եթե քաղաքացին մեքենա ներմուծի չկեղծված ինվոյսով, օրինակ՝ 300 դոլար գնաման փաստաթղթով, ՊԵԿ-ն այդ գնով կմաքսազերծի՞: Դավիթ Անանյանն ասաց, որ մեքենաների ներմուծման ծավալը մինչև 2020 թ. կպահպանվի, դրանից հետո կնվազի, որովհետև ուժի մեջ կմտնեն մեքենայի ներմուծման ԵԱՏՄ կանոնները: պեկ-ը ավտոմեքենաների մաքսային ձևակերպումներն իրականացնում է բոլոր մաքսատներում և մաքսային կետերում: Ներմուծողի ցանկությամբ ավտոմեքենաների մաքսային ձևակերպումները կարող են կատարվել Հայաստանում՝ 5 մաքսատներում և 6 մաքսային կետերում: