Array ( [mr_id] => 78002 [mr_node] => 71621 [mr_media] => 59648 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 59648 [media_album] => 10 [media_path] => media/2016/02/59648.jpg [media_name] => 2014_Erywań,_Budynek_Zgromadzenia_Narodowego_Republiki_Armenii.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2016-02-04 12:32:45 )
Facebook Instagram Youtube
«Իմ քայլը» խմբակցության նիստում քննարկվել են ներքին օրակարգի հարցեր
Նիստին մասնակցել է նաև վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

Ազգային Ժողովում նիստ է գումարել «Իմ քայլը» խմբակցությունը: Քննարկվել են առավելապես կանոնակարգային հարցեր: Խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխնախագահի թեկնածու Ալեն Սիմոնյանը տեղեկացրել է, որ քննարկել են նաև ներքին օրակարգային հարցեր: Խմբակցության նիստը փակ է եղել, Ալեն Սիմոնյանն ասել է, որ նիստին մասնակցել է նաև վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Ալեն Սիմոնյանի խոսքով՝ խորհրդարանական հանձնաժողովների վերաբերյալ քննարկում չի եղել: Եղել է քննարկում խորհրդարանի ընդդիմադիր փոխնախագահի հարցի շուրջ, բայց որևէ որոշում չի կայացվել: